24 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ապրիլյան պատերազմի ոչ քննիչ, ոչ էլ ժամանակավոր հանձնաժողով չի կարող ձեւավորվել. Գեւորգ Դանիելյան

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ոչ քննիչ հանձնաժողով եւ ոչ էլ ժամանակավոր հանձնաժողով չի կարող ձեւավորվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Բարձրագույն դատական խորհրդի հրաժարական ներկայածրած անդամ Գևորգ Դանիելյանը։ «Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ոչ քննիչ հանձնաժողով եւ ոչ էլ ժամանակավոր հանձնաժողով չի կարող ձեւավորվել. «Պաշտպանության եւ անվտանգության բնագավառներում քննիչ հանձնաժողովի լիազորություններ կարող է […]

Դեղին քարտ երիտասարդ իշխանություններին. Հրապարակ

ՏԻՄ ընտրությունները, որոնք վերջին օրերին զբաղեցնում էին հասարակության ակտիվ զանգվածին, ավարտվեցին՝ բուռն ուրախություն պարգեւելով ոմանց եւ անհուն տխրություն՝ ուրիշների։ Ի՞նչ զգացումներ ունենք մենք՝ որեւէ ճամբարին չհարող ՀՀ քաղաքացիներս։ Անշուշտ, շատ ուրախ ենք, որ իշխանությունն այնքան պարկեշտ է, որ չի միջամտում բուն քվեարկության պրոցեսին, մյուս քրեաիրավական, մարզպետի կողմից ձեռնարկված միջամտությունների վրա, ելնելով ընտրությունների արդյունքներից, մեծահոգաբար աչք […]

Փաշինյանը պահանջը կտրուկ է դրել՝ Վիտալի Բալասանյանի հրաժարականն է ուզում: Ո՞վ է հաջորդը. 168 Ժամ

Թերթի տեղեկություններով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի իշխանությունների, մասնավորապես՝  նախագահ Բակո Սահակյանի առջև դրել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանից ազատվելու հարցը։ Մեր աղբյուրների հավաստմամբ՝  նախօրեին Բակո Սահակյանն իր մոտ է հրավիրել Վիտալի Բալասանյանին և առաջարկել է ազատման դիմում գրել: Այն ներկայացվել է՝ որպես ՀՀ իշխանությունների կողմից ներկայացված պահանջ։ Նիկոլ Փաշինյանը, կարծես ծրագրավորված, խնդիր […]

Վեթթինգը ձախողվո՞ւմ է: Նոր գաղափար առաջ կքաշվի. Փաստ

Անցումային արդարադատության կազմակերպման գործընթացը, կարծես, թեւակոխում է նոր փուլ։ Թերթի տեղեկություններով, ՀՀ իշխանական վերնախավի հանձնարարականով օրերս անցումային արդարադատության «հոգեւոր հայրեր» Վահե Գրիգորյանը եւ Նիկոլայ Բաղդասարյանը անհատական հանդիպում կունենան ոլորտի միջազգային փորձագետ Ռուբեն Կարանզայի հետ։ Ըստ թերթի աղբյուրների, նախատեսվում է Կարանզային ներկայացնել նախավեթթինգային որոշակի փաստական տվյալներ, ըստ որոնց՝ դատավորների մասով այդքան էլ շատ «դոսյեներ» չկան: Ըստ […]

Վարչապետի հրահանգները հունից հանել են իրավապահներին. Իրատես

Նիկոլ Փաշինյանի հրահանգները սկսել են հունից հանել իրավապահներին։ Հատկապես ԱԱԾ աշխատակիցները խիստ զայրացած են, որ ցանկացած առիթով Փաշինյանն իրենց է հրահանգում այս կամ այն երևույթի դեմ պայքարել, հաշվի չառնելով` դա իրենց գործառու՞յթն է, թե՞ ոչ։ «Լրիվ «օբեխեես» են մեզ դարձրել»,- դժգոհել են անվտանգության աշխատակիցները, հավելելով, որ իրենցից ոչինչ կախված չէ, ինչ հրահանգում են, պարտավոր են […]

Նիկոլ Փաշինյանի պարտությունը՝ նոր գործընթացի սկիզբ. 168 Ժամ

Կիրակի օրը Աբովյան քաղաքում կայացած քաղաքապետի ընտրություններում հաղթել է գործող քաղաքապետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ոչ ֆորմալ աջակցությունը վայելող Վահագն Գևորգյանը։ Իրականում, սակայն, այդ ընտրությունը ոչ այնքան Գրիգորյանի հաղթանակն էր, որքան վարչապետ Նիկոլ Փաշինյանի, իսկ ավելի լայն իմաստով՝ հեղափոխության պարտությունը։ Առանձին վերցրած մի քաղաքի քաղաքապետի ընտրություններին այդպիսի նշանակություն էր տվել ոչ այլ ոք, քան հենց ինքը՝ […]

Թուրքիայի և Ադրբեջանի Պաշտպանության նախարարները հանդիպել են Հայաստանի սահմանին

Նախիջևանում, որտեղ հունիսի 7-ին մեկնարկել են «Անքակտելի եղբայրություն-2019» թուրք-ադրբեջանական զորավարժությունները, հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի Պաշտպանության նախարարներ Հուլուսի Աքարն ու Զաքիր Հասանովը: Թուրք պաշտոնյայի հետ հանդիպմանը Հասանովը հայտարարել է, որ Բաքուն ընդլայնելու է ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությունը՝ նպատակ ունենալով ամրացնել երկրի ռազմական ուժը: Իր հերթին Աքարը բարձր է գնահատել երկու երկրների համագործակցությունը և Նախիջևանում անցկացվող զորավարժությունները: […]

Նիկոլ Փաշինյանի բացառիկ կարևոր հայտարարությունը պետք է ուսումնասիրվի. Ռուբեն Հակոբյան

ՀՀ ԳԽ, ԱԺ 1-ին, 2-րդ, 5-րդ գումարումների պատգամավոր Քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոն տնօրեն Ռուբեն Հակոբյանը հայտարարություն է տարածել՝ դիմելով ԱԺ նախագահին։ «Հարգելի պարոն Միրզոյան ՀՀ Ազգային Ժողովը ձևավորել է ժամանակավոր հանձնաժողով՝ 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմին վերեբերող հարցերն ուսումնասիրելու օրակարգով: Ճիշտ էր նման հանձնաժողովի ստեղծումը, թե ոչ՝ չեմ ուզում հարցին անդրադառնալ. հանձնաժողովի ձևավորվորումը փաստ է և, […]

Հարց աշխատանքային կարգապահության ջատագով Նիկոլ Փաշինյանին /ֆոտո/

Հիմա հարց աշխատանքային կարգապահության ջատագով Նիկոլ Փաշինյանին. Երկուշաբթի օրով, աշխատանքային ժամին (14։10) ի՞նչ գործ ունեն Կասկադի սրճարանում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ու կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և մնացածի նախարար Արայիկ Հարությունյանը… Ռոբերտ Հայրապետյան  

Մենք ցեղախումբ չենք, ժողովրդին ամբոխ մի դարձրեք, փորձեք կառավարել ձեր նեանդերթալյան ինստինկտները

ԴՈՒՔ ԽԺՌՈՒՄ ԵՔ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ Սեփական համայնքում սատկացնելու ավանդույթներով աչքի ընկած լեդի հակոբի ախորժակը դարձյալ բացվել է, ավելի շուտ՝ բախտը։ Ոչ վաղ անցյալում բախտից առատորեն օգտված «ազատամարտիկ-պատգամավոր-նախկին քաղհալածյալ», մեր օրերում` քայլական լեդին սեփական կյանքի փորձով մի բան հաստատ լավ է յուրացրել․ բախտը հունավորելու համար շեֆին հաճոյանալը կարևոր պայման է։ Դե լեդին էլ շեֆ սիրող տղա է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի