24 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արարատ Միրզոյանի դրամական միջոցները 2018թ. ավելացել են 3000%-ով

2017թ. և 2018թ. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի` բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերի համեմատությունը ցույց է տալիս, որ նրանց դրամական միջոցները և եկամուտները 2018թ. ընթացքում զգալիորեն ավելացել են: Եվ այսպես, համաձայն բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողով ներկայացրած 2017թ. հայտարարագրի՝ Միրզոյանի դրամական միջոցները հարկային տարվա սկզբում կազմել են 66,075.00 ՀՀ դրամ, իսկ հարկային տարվա վերջում՝ […]

«Երազելով Մեծ Հայաստանի մասին, հայրենատեր էիր». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երազելով Մեծ Հայաստանի մասին, հայրենատեր էիր: Սկզբունքային էիր, բայց հարգալից ու հանդուրժող: Սիրում էիր երիտասարդներին, մոտ թողնում, պահանջկոտ էիր ու հարազատ:   Ջերմություն և ուժ, իմաստնություն ու տղամարդկություն էիր ճառագում: Մինչ այսօր:   Ծնունդդ շնորհավոր , սիրելի Վարչապետ»:

Մենք սկսել ենք գերազանցել ոչ միայն նախահեղափոխական, այլեւ հեղափոխական ցուցանիշները. Նիկոլ Փաշինյան

Այս տարվա մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ Հայաստանում 13 միլիոն 182 հազար 667 հատ ՀԴՄ կտրոն ավել է տպագրվել: Սա նշանակում է, որ մենք սկսել ենք գերազանցել ոչ միայն նախահեղափոխական, այլեւ հեղափոխական ցուցանիշները: Կրկին շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն ձեռներեցներին, ովքեր պարտաճանաչ ՀԴՄ կտրոն են տպում: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր քաղաքացիներին, ովքեր բոլոր տեղերում ՀԴՄ […]

Պարտության պատասխանատվությունը գցել քաղաքացիների վրա. Փաստ

Աբովյանի քաղաքապետի ընտրություններից անցել է մի քանի օր, ու թերևս կարող ենք ավելի սթափ գնահատել կատարվածը, տեղի ունեցածը վերլուծել ավելի գլոբալ համատեքստում, մանավանդ՝ հետևություններ անելու անհրաժեշտություն ունի իշխանությունն առաջին հերթին: Միանշանակ կողմ եմ այն կարծիքին, որ չի կարելի, նույնիսկ անթույլատրելի է մեծ աղմուկ բարձրացնել ու հեռուն գնացող հետևություններ անել տեղական ընտրության համատեքստում, այն էլ՝ մի […]

«Հասարակական կարծիքը փողոցային պոռնիկ է»

Նապոլեոն Բոնապարտի հայրենի Կորսիկայից մեջբերեմ նրա հանրահայտ մտքերից մեկը՝ հասարակական կարծիքը փողոցային պոռնիկ է. ասեմ, որ դժվար է չհամաձայնել Բոնապարտի հետ… Պետությունը կառավարվում է սահմանադրությամբ ու օրենքներով, այլ պարագայում պետությունը մահանում է՝ բախտի քմահաճույքին թողնելով ազգը, ու հավելեմ, որ մենք՝ հայերս ցեղասպանության ենթարկվեցինք նախ և առաջ պետություն չունենալու պատճառով, հետևաբար, եկեք փայփայենք մեր անկախ պետականությունը […]

Պաշտոնյաների զավակները կայծակնային արագությամբ աճում են. Ժամանակ

ՊԵԿ-ում պաշտոնյաների զավակները կայծակնային արագությամբ կարիերայի աճ են արձանագրում: Դեռեւս այս տարվա փետրվարին հայտնել էինք, որ նույն ամսին ՊԵԿ-ում տեղի էր ունեցել օպերատիվ հետախուզության վարչությունում գլխավոր օպերլիազորի երկու հաստիքի համար մրցույթ, որում հարթել էր ՊԵԿ փոքր հարկ վճարողների հարկային տեսչության վարչության պետ Տիգրան Զաքարյանի որդին՝ Նարեկ Զաքարյանը, ով մինչ այդ մրցույթը ՊԵԿ-ում աշխատում էր թափուր […]

Բացառապես Հայաստանի համար. Հրապարակ

Հուլիսի 1-ից «Գազպրոմը» ՌԴ-ում գազը կթանկացնի 1,4 տոկոսով: Եվ քանի որ «գազային ասեղն» ամենամեծ քաղաքական գործիքն է, մեր աղբյուրների փոխանցմամբ` այդ ոչ մեծ թանկացումն առաջին հերթին արվել է` խելքի բերելու ԵԱՏՄ «նապարնիկներին»՝ Հայաստանին և Բելառուսին, որոնք գազի սպասվող թանկացումները համարում են ոչ գործընկերային, ճնշում բանեցնելու գործիքակազմ։  Ռուսաստանը փափուկ պասաժով նախապատրաստում է գազի թանկացման սխեման: Փորձեցինք […]

Սասուն Միքայելյանի հարցը քննարկելու են ՔՊ-ում: Ինչո՞ւ է «ձեռքերը լվացել». Փաստ

Աբովյանի ընտրություններից հետո Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը «Աբովյանի քաղաքապետի ընտրություններում որևէ աջակցություն մեր թեկնածուին չի ցուցաբերել»: Հայտարարությունն ինքնին ուշագրավ է: Թերթի տեղեկություններով, այս հարցը մարզպետը բարձրացրել է նաև վարչապետի մոտ՝ իր մտահոգությունները հայտնելով Միքայելյանի նման պահվածքի առումով: Նույն աղբյուրների պնդմամբ, Ռոմանոս Պետրոսյանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի