26 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սերժին թիվ 1 մերժողը նույնիսկ Սերժի մամուլի հաղորդագրություններն է copy-past անում. Հրապարակ

Այսօր համացանցում տեղադրվել է 2012թ.-ի ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվականի և 2019 թ.-ի ՀՀ վարչապետի լրատվականի հաղորդագրությունները։ 2012 թվականին Սերժ Սարգսյանն էր եղել Սինգապուրի բուսաբանական այգում, 2019 թվականին Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի լրատվությունը միայն անուններն ու պաշտոններ էր փոխել ու մեկ էլ աննշան կոսմետիկա․   2012 թվականի Սերժ Սարգսյանի աշխատակազմի լրատվությունն այսպիսին էր․ Պետական այցի շրջանակներում […]

ԱԱԽ քարտուղարն ամուսնանում է: Էլիտար հարսանիքներ են սպասվում. Հրապարակ

Նոր Հայաստանի քաղաքական էլիտայում առաջիկա ամիսներին երկու խոշոր «իրադարձություն»` հարսանիքներ կլինեն. օգոստոսին կամուսնանա ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը` «Իմ քայլի» պատգամավոր Սոս Ավետիսյանի քրոջ` Մանեի հետ։ Նորապսակները կմեկնեն Իտալիա: Իսկ սեպտեմբերի 7-ին տեղի կունենա Գագիկ Ծառուկյանի դստեր եւ Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանիքը` «Փարավոն» ռեստորանային համալիրում: Ի դեպ, ռեստորանային համալիրն այդ առիթով վերանորոգվում է, մեծ բեմ են […]

Երբ հնչեցրի Ռուբինյան ազգանունը,Պյոտր Տոլստոյի մոտ լարվածություն, տրամադրության անկում նկատեցի եւ չհամարձակվեցի շարունակել խոսակցությունը. քաղաքագետ. Իրավունք

Մոսկվայում վերջերս կայացած «Պառլամենտարիզմի զարգացում» խորագրով միջազգային համաժողովին ներկա է եղել ռուսաստանաբնակ քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը: Համաժողովից նա լուսանկար էր հրապարակել՝ սելֆի Պյոտր Տոլստոյի հետ՝ այն ռուս պատգամավորի, որը ԵԽԽՎ վերադարձած ՌԴ պատվիրակությանղ եկավարն է, եւ որի հետ սելֆի էր արել նաեւ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ խոսելով «մերձեցման երեկո կազմակերպելու» մասին: Սա […]

Սերժ Սարգսյանը մեկնելուց առաջ հավաք է արել եւ երկու մեսիջ հղել. Հրապարակ

Սահմանադրության օրվան նվիրված ՀՀԿ-ական այցին՝ դեպի Արշակունիների դամբարան, մասնակցել են ոչ միայն «տարիքն անցած», այլեւ երիտսերնդի ՀՀԿ-ականները։ Գուցե ցանկացել են ցույց տալ, որ ՀՀԿ-ի վրա դամբանական կարդալն ու դամբարան կառուցելը դեռ վա՞ղ է։ «Եթե այդպես եք ուզում` այո, շատ վաղ։ Ինչ է` պատահակա՞ն եք համարում, որ զուգահեռ այցը Վիետնամ, Սինգապուր ավելի քիչ արձագանքի արժանացավ սոցցանցերում […]

Իշխանության ենք եկել առնվազն 40 տարով․ Արման Եղոյան. Ժամանակ

Վերջերս Աղվերանում Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի կազմակերպած միջոցառումներից մեկի ժամանակ ԱԺ Եվրաինտեգրացիայի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հայտարարել էր, որ իրենք իշխանության են եկել առնվազն 40 տարով: Մնում է պարզել, թե երբվանից է սկսվում այդ 40 տարվա հաշվարկը՝ 2018թ. մայիսի 8-ի՞ց, դեկտեմբերի 9-ի՞ց, թե՞ հայտարարության պահից: Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա […]

Հիմա ի՞նչ ուտեն աղքատները՝ թող Նիկոլ Փաշինյանն ասի. 168 Ժամ

Պաշտոնական տվյալներով՝ գնաճը Հայաստանում արտաքուստ բարձր չէ` ընդամենը 2,5 տոկոս։ Սա հունիսի ցուցանիշն է՝ նախորդ տարվա հունիսի նկատմամբ։ Նույն ժամանակահատվածում միջին աշխատավարձը Հայաստանում աճել է 6,5 տոկոսով։ Այսինքն` աշխատավարձն ավելի առաջանցիկ աճ է գրանցել, քան գնաճը։ Թվում է, թե այս պայմաններում երկրում սոցիալական վիճակը պիտի բարելավվեր, մարդիկ սկսեին ավելի լավ ապրել։ Սակայն այդպես չէ։ Ու դրանում […]

«Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին երանի եք տալու․ Նիկոլի «կտերով» ո՞ւմ կյանքում է բան փոխվել». Էդուարդ Շարմազանով

«Սահմանադրական դատարանը ՀՀ-ում սահմանադրականության, ժողովրդավարության և արժանապատվության վերջին բաստիոնն է։ Դատական իշխանությունը միակն է, որը դեռևս Նիկոլ Փաշինյանը կուլ չի տվել»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց»-ի եթերում ասել է ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։ ԱԺ նախկին պատգամավորը վստահ է, որ իրենց իշխանությունը վերադարձի հնարավորություն ունի, ավելին՝ ժողովուրդը դեռ երանի է տալու թե՛ ՀՀԿ-ի կառավարման տարիներին, թե՛ Սերժ […]

Ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել միայն քաղաքական ճանապարհով. Տուսկ

Ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել միայն քաղաքական ճանապարհով` միջազգային իրավունքի և սկզբունքների համաձայն: Այդ մասին հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:   «ԵԽ-ն աջակցում է Ադրբեջանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը: Խոսելով տարածաշրջանում կայունության մասին, մենք նաև քննարկել ենք չլուծված Ղարաբաղյան հակամարտությունը: Այս հակամարտության ռազմական լուծում չկա, գոյություն ունի միայն միջազգային իրավունքի […]

Դատարանը կրկին մերժեց Մանվել Գրիգորյանի կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը կրկին մերժեց ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանի՝ պաշտպանյալին կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդությունը: Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ: Բաղդասարյանը միջնորդել էր Գրիգորյանին անհապաղ ազատ արձակել` արտերկրում բուժվելու համար կամ 10 միլիոն դրամ գրավի դիմաց փոխել նրա խափանման միջոցը: Մեղադրող կողմն առարկել էր միջնորդության դեմ: […]

Ընդդեմ Հայաստանի ՄԻԵԴ-ի կայացրած վճիռներով ՀՀ պետբյուջեից 1 մլն եվրոյից ավելի գումար է փոխհատուցվել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի, կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն արդարադատության փոխնախարարից հետաքրքրվեց՝ որքա՞ն է այսօր ՄԻԵԴ-ում ՀՀ-ի կողմից գումարների փոխհատուցման ծավալը և ո՞ր գործերով են հիմնականում գնում ՄԻԵԴ։ Ի պատասխան փոխնախարար Արտակ Ասատրյանը ներկայացրեց, որ այս պահի դրությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

Ամենաընթերցված