Իրանն այն ուղղությունն է, որը կարևորագույնից կարևորագույնն է տարածաշրջանի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացման համար: Այս մասին փետրվարի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի նախագահ, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: Ըստ նրա, Հայաստան-Իրան հարաբերություններն այն բարձրության վրա չեն, ինչպես պետք է և ինչպես այսքան ժամանակ ներկայացվել է: «Իրանն ունի […]
Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը գրում է. «Մի քանի օր է՝ հետևում եմ Համալսարանում ծավալվող իրադարձություններին։ Դրանք ինձ խիստ անհանգստացնում են, քանի որ հրապարակային տեղեկությունները վկայում են ողջ գործընթացում «իրավական մշակույթի վակուումի» մասին։ Ի՞նչ նկատի ունեմ։ Եթե մոռանում ենք անունները և օգտագործում ենք X-եր և Y-ներ, ապա իրավիճակը մոտավոր հետևյալ տեսքն ունի։ 1. X համալսարանի […]
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումը բուռն արձագանքների է արժանացել: «Մի հարցրու միայն, թե ի՞նչ է արել կառավարությունը ինձ համար: Հարցրու նաեւ՝ թե իսկ ես ինքս ի՞նչ եմ արել ինձ համար»,-գրել է վարչապետը ֆեյսբուքյան հանրագրում: Henaran.am-ի զրուցակիցը քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանն է:
Կառավարության դիմաց փետրվարի 25-ին բողոքի ակցիա է․ մասնակիցները պահանջում էին չեղարկել գերատեսչությունների ստացած պարգևավճարները և վերադարձնել պետբյուջե։
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվեց ԲՀԿ-ական պատգամավորներ Գևորգ Պետրոսյանի, Նորա Առուստամյանի, Վարդան Ղուկասյանի, Արթուր Գրիգորյանի, Հրանտ Մադաթյանի հեղինակած «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը։ Գ.Պետրոսյանը ներկայացրեց, որ գործող օրենքը սահմանում է, որ արհեստակցական կազմակերպությունը հիմնադրվում է նրա հիմնադիրների (առնվազն 3 աշխատողի) նախաձեռնությամբ հրավիրված հիմնադիր ժողովի […]
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Առանց միջավայրը փոխելու անհատի վերափոխումն անհնար է: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության յուրաքանչյուր անդամ պիտի ընդունի, որ անհատի վերափոխումը հանրային վերափոխման կարևորագույն միջոց է»,- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Անհատի դերի, անհատի վարքագծի վերափոխման մասին վարչապետը խոսել է նաև շաբաթ օրը […]
«ՀՀ 2019թ․ պետական բյուջեով պետական իշխանության մարմինների համար նախատեսված պարգևատրման ֆոնդից աշխատողների պարգևատրման միասնական կարգը և պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ 1․ Նախագիծը հակասում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013թ․ ՀՀ օրենքին, որը հանդիսանում է ոլորտը կարգավորող հիմնական իրավական ակտ: Այս օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ կետի […]
Բոլոր ժողովուրդներն ունենում են ցավոտ թեմաներ, ողբերգական դրվագներ։ Փորձությունից թրծված և ամրացած են դուրս գալիս ու որպես հասարակություն կայանում են նրանք, որոնք կարողանում են բաց խոսել խնդիրների մասին, անցնել դժվար խոսակցության փուլը, վերլուծել ու հասկանալ կատարվածի արմատները։ Այդ պրոցեսի արդյունքում է հասունանում հասարակության՝ նոր ողբերգություններ թույլ չտալու ունակությունը։ Մենք ունեցել ենք մարտի 1: Սա փաստ […]
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան հանրագրում գրել է. «Եթե այս նկարներն ու նյութը համապատասխանում են իրականությանը, ապա սա առնվազն խայտառակություն է։ Սա ի՞նչ беспредел է։ Էս տեմպերով վախենամ օր գա՝ եկեղեցիներն էլ քանդենք… Հ.Գ. Ժողովուրդը մանդատ ու իշխանություն է տվել ոչ թե ՔԱՆԴՈՒՔԱՐԱՓ անելու, այլ երկիր ԿԱՌՈՒՑԵԼՈՒ համար։ Հ.Գ. Այնուամենայնիվ, լիահույս եմ՝ այս […]