Արցախի կորստի խարանը Նիկոլ Փաշինյան երևույթի ճակատին է. Բագրատ սրբազան /Տեսանյութ/
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ուրանալ Եռաբլուրն ու Արցախը ՝ «սովորելով վայելել կյանքը». ահա ռեժիմի հայտարարած ռազմավարությունը։ Սեպտեմբերի 2-ի օրացույցային օրը ռեժիմն անցկացրեց առանց Արցախի մասին որեւէ բառ հիշատակելու։ Կարծես ոչ 1991-ի սեպտեմբերի 2 եղել է,ոչ էլ ՝Ազատ Արցախ։ Դրանց հետ ամեն բան պարզ է։ Դրանց նպատակն է հանեն մեր […]
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Շատերը վրդովվեցին՝ տեղեկանալով Աբրահամ Գասպարյանին և Մենուա Սողոմոնյանին Համալսարանից դե ֆակտո հեռացնելու մասին (դե յուրե՝ դասավանդած առարկաներն ուսումնական ծրագրերից հանվում են, և այդ հիմքով նոր պայմանագիր չի կնքվում): Պարզ է, որ բուն պատճառը նրանց քաղաքական հայացքներն են։ Բայց վրդովմունքի ու «դատապարտման» ալիքի մեջ կարծես աչքաթող է արվում երկու կարևոր փաստ, […]
Իրանի ԱԳՆ-ն կանչել է Թեհրանում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովին. պատճառը վերջին շրջանում Մոսկվայի կողմից ցուցաբերվող աջակցությունն է միջանցքի նախագծին, որը պետք է Ադրբեջանը Հայաստանի տարածքով կապի Նախիջևանի հետ։ Այս մասին Yerevan.Today-ի փոխանցմամբ՝ հայտնում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թելեգրամյան ալիքը: Թեհրանն իր մտահոգությունն է հայտնել և ասել, որ դեմ է աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության, որը կարող […]
Ջո Բայդենը հայտարարել է, որ Բենիամին Նեթանյահուն բավականաչափ ջանքեր չի գործադրում ՀԱՄԱՍ-ի հետ պատանդներին վերադարձնելու և զինադադարի ապահովման համար: Լուրեր են պտտվում, որ նոր դժգոհությունը Իսրայելի վարչապետին կուղարկվի որպես «վերջնական»: ԱՄՆ նախագահը և փոխնախագահ Քամալա Հարիսը հանդիպել են Իրավիճակային սենյակում գտնվող բանակցողների հետ՝ առաջարկը մշակելու համար, քանի որ պատանդների մահից հետո բողոքի ցույցերը ընդգրկել են […]
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Օգոստոսի 30-ին տեղի ունեցավ Դատավորների ընդհանուր ժողով: Օրակարգում ուսումնական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող երկու անդամների ընտրության հարցն էր: Քվեարկության արդյունքներով՝ ընտրվեցին Սլավիկ Թորոսյանը և Գաբրիել Պետրոսյանը։ ԻՆՉ Է ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԺՈՂՈՎԸ ԵՎ ՈՎ ԿԱՐՈՂ Է ՆԵՐԳՐԱՎՎԵԼ Դատավորների ընդհանուր ժողովն ունի 3 հանձնաժողով՝ Գնահատման հարցերով, Էթիկայի և կարգապահական հարցերով և ուսումնական հարցերով։ Հանձնաժողովների […]
«Հրապարակ»-ը գրում է. «Կիրանցում իրականացված միակողմանի զիջման հետեւանքով տասնյակ կիրանցեցիներ զրկվեցին իրենց սեփականությունից՝ երեք տուն, գազի լցակայան, վուլկանիզացիայի կետ, հողատարածքներ, որոնց համար պետությունը խիստ գաղտնի ռեժիմով փոխհատուցումներ է տվել: Մեր տեղեկություններով՝ 11 սեփականատեր մինչ օրս հրաժարվում են փոխհատուցումից․ ի դեպ, ասում են՝ փոխհատուցման չափը չեն էլ ասում, ընդամենը դեմ են տալիս ձեւաթուղթ, որը պետք է […]
«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանում պարեկապահակային ծառայությունների և ճանապարհային ոստիկանության փոխարեն արդեն տևական ժամանակ է, ինչ գործում է պարեկային ծառայությունը: Սկզբնական շրջանում այնպիսի տպավորություն էր ստեղծվում, թե պարեկային ծառայությունը դրական առումով էական փոփոխությունների է հանգեցնելու։ Հիշեցնենք, որ ահռելի ռեսուրսներ են ներդրվել այս կառույցը հիմնելու համար թե՛ ՀՀ պետական բյուջեից, թե՛ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի կողմից տրամադրված […]
«Փաստ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանը երևի կարծում է, թե բացարձակապես բոլորը «հավի հիշողություն» ունեն կամ, առնվազն, զուրկ են բանականությունից, դատողունակությունից, չհաշված արդեն՝ տեսողությունը, լսողությունը, սեփական աչքով տեսածն ու սեփական ունկերով լսածը վերլուծելու կարողունակությունից: Հնարավոր է, որ նա իսկապես էլ նման ինքնամոլորության մեջ է: Հնարավոր է՝ բոլորին այդպիսինի տեղ է դրել: Վերջին հաշվով՝ նույն բանն […]
«Փաստ» օրաթերթը գրում է. Երեկ մեկնարկեց նոր ուսումնական տարին: Սկսվեց մի կողմից՝ պաթետիկ շնորհավորական ուղերձներով, մյուս կողմից՝ նորանոր խնդիրներով, այդ թվում՝ դպրոցներում դարձյալ բազմաթիվ դասագրքերի բացակայությամբ: Սրան զուգահեռ՝ սոցցանցերի նույնիսկ ամենաթռուցիկ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հատկապես Երևանի պետական համալսարանի և Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի տասնյակ դասախոսներ զրկվել են իրենց աշխատանքից: Ընդ որում, խոսքը փորձառու […]
























