21 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

168 անգամ, 24news ռեժիմով , 7or շարունակ, aravot լուսոյ, ջերմորեն շնորհավորում եմ մեր վաղեմի բարեկամ ու գործընկերներից մեկի՝ «168 ժամ» թերթից 168.am կայքի վերածված խմբագրակազմին

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«168 անգամ, 24news ռեժիմով , 7or շարունակ, aravot լուսոյ, ջերմորեն շնորհավորում եմ մեր վաղեմի բարեկամ ու գործընկերներից մեկի՝ «168 ժամ» թերթից 168.am կայքի վերածված խմբագրակազմին՝ 20 տարի շարունակ ՀՀ քաղաքական համակարգին դիմանալու առթիվ:
20 տարին մեծ ժամանակ չէ լրատվամիջոցի համար: Հատկապես 2018թ-ից սկիզբ առած  անկանոն վայրիվերումների, դավաճանության շքերթի, համազգային աղետների կործանարար հետևանքների պարագայում:
Բայցևայնպես, 168—ը հավատարիմ մնաց իր ձեռագրին, իր որդեգրած սկզբունքներին, պետականության և ազգային օրակարգերի համար մղվող պայքարին: Հավատարիմ մնաց մարդու հիմնարար ազատություններին ու իրավունքներին, անվտանգ ու կայուն տնտեսության շուրջ մասնագիտական կարծիքների փնտրտուքներին, ազատ ու անաչառ լրատվություն ունենալու համոզմունքին, դավաճանությունը մերժելու և համազգայինը կարևորելու գործելաոճին: Հավատարիմ մնաց իր ընթերցողին ու ինքն իրեն:
Շնորհավորում եմ հիմնադրման հոբելյանական տարվա առթիվ և ուզում եմ հավատալ, որ Ձեր 30-ամյակի նախօրեին, մի գեղեցիկ ռեպորտաժ կպատրաստեք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից: Այդ ռեպորտաժի վերնագիրն էլ կարող եք դնել «Դավաճան լրագրողը՝ չարի՛ք է և վե՛րջ» » :
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ