14 Օգոստոսի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանը մեկնում է Թուրքմենստան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 10-ի երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան՝ մայրաքաղաք Աշխաբադում հոկտեմբերի 11-ին կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով: Այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ: Հայաստանի վարչապետը կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ և ընդլայնված կազմերով նիստերին և հանդես կգա ելույթով։ […]

Քամիշլոյում, որտեղ հայերը հիմնադրվել են 1915թ.-ից ողջ գիշեր իրականացվել է սպանդ ջհադիստների կողմից

Քրդագետ, ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը տեղեկացնում է. «Ցավով եմ տեղեկացնում, որ Քամիշլոյում, որտեղ հայերը հիմնադրվել են 1915թ.-ից ողջ գիշեր իրականացվել է սպանդ ջհադիստների կողմից, որոնք իրենց աջակցությունն ունեն Էրդողանից… Էրդողանի աջակցությունը վայելող Ջայիշ ալ-Մուհամմեդի, կամ Մուհամմեդի բանակ խմբավորման հիմնական առաքելությունն է ներխուժել ռմբակոծված բնակավայրեր և իրականացնել էթնիկ սպանդ՝ ավերելով նաև կրոնական փոքրամասնության սրբատեղիները… Գիշերվա դաժանությունից […]

Իշխանությունը շունչը պահած սպասում է. Հրապարակ

ՍԴ նախագահը հանդիպումներ է ունենում դեսպանների հետ` Գերմանիայի, Չինաստանի: Ավելի վաղ նման հանդիպումից հետո ՌԴ դեսպանը կանչվել էր ԱԳՆ` բացատրություն տալու: Գերմանիայի դեսպանի այցը, ասացին, քաղաքավարական է եղել: ԱԳՆ-ից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է, որ Գերմանիայի եւ Չինաստանի դեսպանները նույնպես հրավիրվեն ԱԳՆ՝ պատասխան տալու։ Խոսնակը հայտնեց․ «Որքան որ ես տեղյակ եմ, այս պահին որեւէ հանդիպում չի նախատեսվում»։ […]

«Արցախ-Հայաստան դաշտում արշալույսները խաղաղ չեն». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդեն մոտ տասն օր մեր երկրում կատարվող իրադարձություններին հեռվից եմ հետեւում, կարելի է ասել, կողքից:  Ժողովուրդ ջան, պիտի ասեմ, շատախոսության ռեկորդներ են սահմանվում սոցցանցերում, բոլորը խոսում են, իրենց կարծիքով խելոք բաներ են ասում, քննադատում, դատապարտում, ծաղրում, սպառնում, եւ այս իրավիճակը անչափ ձեռնտու է օրվա […]

Ստեղծվում է մի վիճակ, երբ փաստացի վտանգ կա, որ Հայաստանի վրա կբարդվի բանակցությունները փակուղի մտցնելու մեղքը ՝ այստեղից բխող բոլոր հետեւանքներվ. Արմեն Աշոտյան

Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի մասին «Փաստինֆո»-ն զրուցել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ։  -Պարոն Աշոտյան, նախ խնդրում եմ գնահատեք Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը։ Եղան հայտարարություններ՝ ՌԴ ԱԳ նախարար Լավրովի ՝ բավականին կոշտ գնահատականը ՀՀ վարչապետի «Արցախը Հայաստանն է, եւ վերջ» հայտարարության վերաբերյալ, ապա նաեւ Ադրբեջանի նախագահ Ալիեւի պատասխանը այս […]

Անվտանգության ու ֆլեշմոբի արանքում. 168 Ժամ

«Թերևս, ոչ ոք չի կասկածում, որ Հայաստանի ներկայիս ներքաղաքական գունապնակը գործնականում չի արտացոլում թե՛ արդիականացման համահայկական անհրաժեշտության օրակարգից բխող պահանջները, թե՛ ընդհանրապես Հայաստանի հանրային կարիքները, անհրաժեշտություններն ու տրամադրությունը: ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, բացի անընդհատ հնչող բարձրագոչ հայտարարություններից, ուրիշ ոչ մի նյութական ու շոշափելի արդյունք չի արձանագրվել։ Անընդհատ հնչում են՝ «պետք է», «անհրաժեշտ է» և […]

ԱԺ նախագահը՝ ընկերներով, 16 հոգով մեկնում է Սերբիա: Նոր շքեղ վոյաժներ. Հրապարակ

ԱԺ նախագահի գլխավորությամբ, մի մեծաթիվ պատվիրակություն է մեկնել Նիդեռլանդներ, մյուսն էլ հոկտեմբերի 12-18-ը կլինի Սերբիայում։ Միրզոյանը Նիդեռլանդներից կմեկնի Սերբիա՝ միանալու երկրորդ պատվիրակությանը։Հայտնի չէ, թե ինչ այցով են մեկնել Հաագա․ այս այցի մասին ԱԺ կայքում որևէ տեղեկություն չկա։ Մինչդեռ սովորաբար հաղորդագրությամբ տեղեկացնում են գործուղումների մասին և նշում՝ տվյալ այցը պաշտոնակա՞ն է, թե՞ աշխատանքային է, և ովքեր […]

Անդաստիարակ ու «լափառոշ»: Ի՞նչ են արել դասալիքները, որ դասեր են տալիս և վիրավորում գեներալին. Հրապարակ

Երեկ վաղ առավոտից համացանցը «հուզված էր»՝ քննարկում էին Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի խոսքերը. «2016 թվակա­նին ներեցինք այդ ահաբեկիչներին, հիմա հայտարարում եմ, որ ֆիզիկա­պես ոչնչացնելու ենք նրանց, ովքեր կփորձեն ոտնձգություն անել իմ, մեր ժողովրդի, մեր պետության, պետա­կանության, սահմանների, Արցախի իշխանությունների նկատմամբ»:Խոսքը «Սասնա ծռերի» մասին է: Անշուշտ, կարելի էր խոսքն ավելի քաղաքակիրթ ու մեղմ ձևակերպել, և ֆիզիկական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի