15 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Խիզախությունից են խոսում մարդիկ, ում քաջությունը ֆեյսբուքում և մամուլում է տեսել: Զինվորականը ամոթանք է տվել պատգամավորներին

Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը աշխատանքները շարունակվում են, բայց գործընթացը այդքան էլ հարթ չի գնում, այս մասին գրում է Politik.am-ը:  Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը անհարմար դրության առաջ է կանգնում զինվորականների մոտ: Նա իհարկե հրապարակային խոսքում փորձում է ստեղծել տպավորություն, որ դրության տերը ինքն է, բայց մեր աղբյուրները բոլորովին այլ իրավիճակի մասին են խոսում: Օրերս հանձնաժողովի […]

Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ՝ ՍԴ լիազորություններին տիրանալու կասկածանքով. Tert.am

Ըստ որոշ տեղեկությունների՝ այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ՝ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու կասկածանքով։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով ձերբակալվել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։  Ըստ ՀՔԾ-ի՝ քրեական օրենսգրքի […]

Դրա համար էլ մարդը հանգիստ խմել, քնել է

«Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանն անդրադարձել է մամուլում տարածված տեղեկությանը, թե վարչապետ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով արդեն մի քանի ամիս է նախարարների, փոխնախարարների եւ նախարարությունների քարտուղարների աշխատավարձերը էականորեն բարձրացել են. «Դրա համար էլ մարդը հանգիստ խմել, քնել է։ Ոչինչ մեկ միլիոն աղքատը, ոչինչ շոր ու կոշիկ, հաց ու գիրք չունեցող երեխան։ Ոչինչ ուռուցքների թվի ավելացումն […]

Բոլորս կհայտնվենք Բաքվի առաջին ատյանի դատարանում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ Փոփոխությունների պահանջը դեռ փողոցում է 2018-ի բովանդակությունից բան չի մնացել։ Փոփոխությունների պահանջ և ակնկալիք. հարյուր հազարներին սա՛ էր հանել փողոց, ու հին իշխանությունը խաղաղ գնաց, որ նորը մեծ տեմպերով ու ավելի նոր մտածողությամբ առաջ տանի երկիրը։ Կար բացառիկ հնարավորություն՝ երկրի առաջընթացի համար։ Բայց 1.5 տարում պրոցեսների բովանդակությունը փոխվեց։ 2018-ի որակից նույնպես բան չի մնացել։ […]

««Թաքունը» դա վիրավորական է եւ մեզ, և պատգամավորներին, եւ ժողովրդին. Գագիկ Ծառուկյան

«Արդեն տարի ու կես է` կառավարությունը ժողովուրդն ա, որոշողը ժողովուրդն է, բայց այսօր ժողովրդից թաքուն ոնց կարելի է անել: Կարելի է ներկայացնել, եթե էսօր ժողովուրդը դեմ չի` որևիցե նախարար, որ լիարժեք իր գործը կատարել ա, արդյունավետ, դա մարդիկ տեսնում են իրենց առօրյայի վրա զգում են, խնդիր չկա, կարան տասնապատիկ ավելին տան, որ ասենք թե մի […]

Ինչո՞ւ են նախարարների աշխատավարձերը բարձրացվել գաղտնի. Փաշինյանը ծառայողական մեքենայով հեռացավ. Առավոտ

«Հանուն անտառների. գլոբալ ջանքերը և Հայաստանը» խորագրով գագաթնաժողովից դուրս գալիս Aravot.am-ի թղթակիցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց՝ ինչո՞ւ են նախարարների աշխատավարձերը բարձրացվել գաղտնի՝ ոչ հրապարակային պայմաններում: Սակայն, պարոն Փաշինյանը չպատասխանեց, նստեց ծառայողական մեքենան և հեռացավ: Նշենք, որ հոկտեմբերի 22-ին Ամերիկյան համալսարանում ՀՀ վարչապետը մասնակցում էր «Հանուն անտառների. գլոբալ ջանքերը և Հայաստանը» խորագրով գագաթնաժողովին։    

Ձեզ մի քիչ ծանր պահեք, պարոնայք. Արմեն Աշոտյանը՝ իշխանություններին

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տրենդից դուրս է, բայց պիտի ասեմ։ «Մեջքն ուղղած» արտաքին քաղաքականության մասին զառանցանքները սալով կտրեմ։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը օրերս ողջունել է Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խմբի ձևավորումը։ Ես, անխոս, Ուկրաինայի հետ հարաբերությունների բարելավման եւ հայ-ուկրաինական դարավոր բարեկամության ամրապնդման ջեռմեռանդ կողմնակից եմ։ Մենք եւ ուկրաինացիները հոգեհարազատ ժողովուրդներ ենք, […]

Ուժայինների պետերի պաշտոնները քաղաքականացնելու մասին օրինագիծը գլխատում է սպայական համակարգը. Շարմազանով /տեսանյութ/

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը համոզված է, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Ոստիկանության պետի պաշտոնները քաղաքական համարելու օրենքի նախագիծը, որի հեղինակը ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն է, գլխատում է երկրի ուժայիններին ու սպայական համակարգը: Պաշտպանության նախարարությունը եթե օրինակ բերվի, Շարմազանովի խոսքով`ՊՆ-ում կա Շտաբի պետ: Այս օրինագիծը թուլացնում է ՀՀ անվտանգային համակարգը, գլխատում է ուժային կառույցները: ԱԱԾ-ն, ըստ Շարմազանովի՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի