31 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երբեք մի ասեք,թե ժողովուրդը չի սխալվում. Շարմազանով

Երբեք չասեք,թե ժողովուրդը չի սխալվում 1933թի այս օրը,նոյեմբերի 12-ին,Գերմանիայում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ,որի արդյունքում ձայների 92 տոկոսը ստացան նացիոնալ-սոցալիստական միացյալ ցուցակի ներկայացուցիչները։ Պոպուլիստ նացիոնալ-սոցալիստները հրաշքներ էին խոստանում,բայց ավերակների վերածեցին թե’ Գերմանիան, և թե’ ողջ Եվրոպան։ Հ.Գ. Երբեք մի ասեք,թե ժողովուրդը չի սխալվում։ Գրում է Էդուարդ Շարմազանովը: 

«Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի, նրանց թիմերի միջև տարաձայնություն չկա». Արմեն Աշոտյան

Վերջին ժամանակներս իշխանական շրջանակներում խոսակցություններ են շրջանառվում այն մասին, թե տարաձայնություններ կան ՀՀ երկու նախկին նախագահների՝ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի և նրանց թիմերի միջև: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին 168.am-ը հարցրեց, թե ինչպե՞ս նա կմեկնաբանի պաշտոնաթող նախագահներ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ու իրենց թիմերի միջև առկա տարաձայնությունների մասին օրերս որոշ շրջանակների կողմից հասարակական-հանրային օրակարգ […]

ԱԱԾ-ն առաջվանը չի. Ժամանակ

ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի պաշտոնանկությունից հետո իշխանությունների ամենավստահելի իրավապահ համակարգը դարձել է Հատուկ քննչական ծառայությունը: Դատախազությունում հարուցված քրեական գործերի ճնշող մեծամասնությունը ուղարկվում է ՀՔԾ, իսկ նվազ չափով՝ ոստիկանություն: ԱԱԾ-ն իշխանության համար կորցրել է իր նախկին նշանակությունը: Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:   

«Ձեզ եմ ներկայացնում Փաշինյանի եւ Լավրովի հրապարակային գնահատականների այս համեմատական վերլուծությունը». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի որ երեկվանից Արցախյան խնդրից իրենց վարչապետի նման կիլոմետրերով հեռու գտնվող իշխանական քարոզիչները Լավրովի հայտարարությունները մեկնաբանում են PURK NIKOLIN ոճի մեջ, ձեզ եմ ներկայացնում Փաշինյանի եւ Լավրովի հրապարակային գնահատականների այս համեմատական վերլուծությունը։ Եզրակացությունները թողնում եմ ընթերցողին»։

Քա­նի «մոր կաթ» էին ու­տում: Իշխանավորները սպառնում են ընդդիմադիր մամուլին. Իրատես

Այն, որ ցան­կա­ցած իշ­խա­նու­թյան քիմ­քին էլ հա­ճե­լի չէ ընդ­դի­մա­դիր մա­մու­լը, նո­րու­թյուն չէ, բայց մե­րօ­րյա իշ­խա­նա­վոր­նե­րը ո­րո­շել են օ­րեն­քով պայ­քա­րել հա­կաիշ­խա­նա­կան թեր­թե­րի դեմ։ Վեր­ջին շր­ջա­նում իշ­խող թևի պատ­գա­մա­վոր­նե­րը լրագ­րող­նե­րին հա­ճախ են հարց­նում, թե այս կամ այն թեր­թը ով է ֆի­նան­սա­վո­րում, ինչ ֆի­նան­սա­կան աղ­բյուր­նե­րից են օգտ­վում, իսկ երբ չեն ստա­նում ի­րենց հար­ցե­րի պա­տաս­խան­նե­րը, «սպառ­նում» են. «Հե­սա օ­րենք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

Ամենաընթերցված