25 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Էն ձայնակտրման մկրա՞տն ինչ եղավ է, ԱԺ-ժ ջան

Ազգային ժողովում ուրախ էր: Ճիշտ է, այս մի քանի օրը լուր ընկավ աչքովս, թե կրկեսի շենքը վերջապես պատրատ է, բան չի մնացել, որ շահագործման հանձնվի: Բայց դա ի՞նչ կարևոր է: Ազգային ժողովում ներկայացումներն ավելի զվարճալի են, հախուռն ու անկանխատեսելի: ԲՀԿ-ից Գևորգ Պետրոսյանի տրոլլինգը պարզապես ընտիր էր: Չէ, այն, իհարկե, օրենսդրական նախագծի տեսքով էր ձևակերպված՝ «Ընտանեկան […]

Քայլոները վախենո՞ւմ են «գոմիկի բազարի» տակ մնալ

Այն, որ Արարատ Միրզոյանի նյարդերը, պատկերավոր ասած, տեղի են տալիս, բավականին պարզ երեւաց ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի հետ նրա ընդհարումից: Մինչդեռ պատգամավորը առաջարկում էր «Ընտանեկան օրենսգրքի» երկու լրացում, որոնցից  մեկով արգելվում է նույնասեռական ամուսնությունը, իսկ մյուսով` նույնասեռականների կողմից երեխա որդեգրելը: Ինչի՞ց վախեցավ Արարատ Միրզոյանը,-հարցնում է »Իրավունքը» եւ մասնավորեցնում. «Գեւորգ Պետրոսյանը, մասնավորապես, մատնանշեց նույնասեռականների կողմից երեխա որդեգրելու անընդունելիությունը. «Ես եւ  մեր խմբակցությունը դեմ է, որ ավանդական արժեհամակարգը գնդակահարվի: Բայց ի՞նչ է նշանակում երկու համասեռամոլ երեխա  որդեգրեն, էդ երեխան ի՞նչ է մեծանալու: Որ էսպես խոսում եմ, ասում եք` մուննաթով ես խոսում, բա ո՞նց խոսամ, ծափ տա՞մ էս  թեմայով, ո՞վ ինձ կհասկանա: Թող նախագիծը վերցնի, մեկ ուրիշը ներկայացնի, բայց եկեք պաշտպանենք մեր արժեհամակարգը: Լավ,  ամուսնությանը կողմ եղաք, գոնե սրան դեմ եղեք: Չեմ ուզում վիրավորել ոչ մեկին, բայց հիմա ով դեմ է քվեարկելու, էդ մարդը կուզենա՞ր իր ընտանիքում նման երեւույթ տեսնել»: Եվ այդտեղ Արարատ Միրզոյանն ամեն ինչ իր վրա վերցրեց. «Պարո՛ն Պետրոսյան, ի՞նչ եք խոսում, ասում է` դուք կուզանաք ձեր  ընտանիքում… էդ ի՞նչ անձնավորված բաներ են, մի հատ էլ քֆուր դնեիք քվեարկելու վրա»: Եվ նյարդայնացած կարգադրեց գտնել ԱԺ  կանոնակարգի այն հոդվածը, որով կարգավորվում է պատգամավորի ձայնից զրկելու կամ դահլիճից հեռացնելու հարցը: Հոգեբան պետք  չէ լինել հասկանալու համար, որ ԱԺ նախագահը դա, ընկալեց որպես, պատկերավոր ասած`«գոմիկի բազար» բացելու ընթացք:  Ու, խոշոր հաշվով, այդպիսի մտավախություն ե՛ւ նա, ե՛ւ գործնականում բոլոր «քայլոները»  պետք է որ ունենան,  քանզի մի կողմից`  Նիկոլը պարզ եւ հրապարակավ հասկացրել է, որ  տխրահռչակ Ստամբուլյան կոնվենցիան պետք է  ընդունվի, մյուս  կողմից էլ`  հրապարակավ զորակցել է ազգապիղծ բոլոր առաջարկություններին, որ հնչեցրել են նախարարներ Արայիկ Հարությունյանն ու  Զարուհի Բաթոյանը: Իսկ այն, որ նեղ շրջանակում նույն Նիկոլն ասել է, որ    կրթությունը պղծելու դեմ  անգամ 10 հազար  ցուցարարներ  իր համար մեկ ցենտի արժեք չունեն, նշանակում է, որ նա  ոտուգլխով տեր է կանգնում  այդ ամեն ինչին եւ պատրաստ է  առճակատել ժողովրդի հետ:  Հիմա ումի՞ց ավելի շատ վախենան քայլոները` Նիկոլի՞ց, որ նրանց գլխին ցանկացած փորձանք  կարող է բերել ամենաանկանխատեսելի  ձեւով, թե՞ ժողովրդից, որի մեջ չեն կարողանալու ապրել տարատեսակ պղծությունները սեփական քվեով վավերացնելուց հետո:  Այդ վախերի դրսեւորումներից մեկը, օրինակ, նա էր, որ Նիկոլի մտերմագույն Հակոբ Սիմիդյանը շատ բարձր տոնով զրուցեց ձեռնպահ  քվեարկած քայլո պատգամավորի հետ: Որոշ քայլոներ պարզապես խուսափեցին քվեարկելուց, մեջները  գտնվեցին ձեռնպահ  քվեարկողներ  եւ անգամ   մեկ հոգի կողմ քվեարկեց, իսկ ընդհանուր առմամբ կարելի է պատկերացնել իշխող  խմբակցության  հոգեվիճակը: Պարզ է, որ հենց մոտենա Նիկոլի անկման պահը, բացառությամբ   մի քանիսի, բոլորը կառաջնորդվեն  «հրիր ընկնողին»  սկզբունքով ու դա կանեն բավականին […]

Հայաստանում սկիզբ առած իրավական բեսպրեդելին պետք է վերջ տրվի. Արսեն Բաբայան

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը շնորհակալություն է հայտնել իր ազատազրկման օրերին իր ընտանիքի կողքին լինելու համար։ «Չնայած հոգնածությանս, չկարողացա մերժել «Արմնյուզ» հեռուստաընկերթյան հրավերը, քանի որ շատ ասելիք է կուտակվել այս օրերին: Սիրելի լրագրողներ, ձեր զանգերին ի պատասխան հայտնում եմ, որ առաջիկայում խոսելու և ձեր հարցերին պատասխանելու շատ առիթներ եմ ունենալու: Ես անելու […]

Կապիտալը Հայաստանից գնում է. ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու բյուջեի նախագծին, քանի որ այն չի սպասարկում պետության և ժողովրդի շահը

«Պինդ բռնվեք, թիվ եմ հնչեցնում ներդրումների մասին: Ներհոսքի և արտահոսքի տարբերությունը ՀՀ-ում ինչքա՞ն է եղել, գիտե՞ք: Օտարերկրյա ուղղակի ներդրումները տնտեսության իրական հատվածում եղել է ընդամենը 19 մլն դոլար, այսինքն, կապիտալը Հայաստանից գնում է»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ ներկայացնելով խմբակցության տեսակետը 2020-ի պետբյուջեի նախագծի մասին: «2020 թվականի ներկայացրած պետբյուջեն ամենևին չենք համարում հեղափոխական,-նկատեց […]

«Հեռու մնացեք Նժդեհից». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուսաստանի Դաշնության Արմավիրի մարզի դումայի պատգամավորներից մեկը /անունը միտումնավոր չեմ հիշատակում/ ներկել է եկեղեցու բակում տեղադրված Գարեգին Նժդեհի հուշաքարը: Այս վանդալիստական ակտը արդյունք է հականժդեհական պառանոյիկ քարոզի, որ վերջին շրջանում իրականացվում է մեր դաշնակից ու եղբայրական պետության որոշ շրջանակների կողմից: Այս խուլիգանական արարքը դատապարտելի է եւ […]

Պրն վարչապետ, բարձրացրեք մեր աշխատավարձը`միլիոն ու կես. ԵՊՀ դասախոս

Ես 800 ժամից ավելի պարապում եմ և դրա դիմաց ստանում կոպեկներ, հիմա հարց եմ բարձրացնում. կրճատեք իմ ժամերը, տվեք ինձ կես դրույք, բայց՝ ոչ հայերենի հաշվին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայոց լեզվի ամբիոնի դասախոս Ռիտա Սաղաթելյանը: «Բացեք գիտական ֆոնդեր, թող պետությունը հովանավորի և ես զբաղվեմ լեզվագիտության զարգացմամբ, երկու տարում խոստանում ենք սեղանին դնել […]

«Միթե՞ Փաշինյանը գիտի թե ինչպես անել, որպեսզի Ադրբեջանը պաշտոնապես ճանաչի Արցախի Հանրապետությունը». Արտակ Զաքարյան

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տարիներ շարունակ հայատյացությունը Ադրբեջանում դարձել է պետական քաղաքականության հիմնարար և բաղկացուցիչ մաս: Այն խորապես արմատավորվել է դպրոցական դասագրքերում և թունավորում է այդ երկրի երիտասարդ սերնդի մտածողությունը: Այդ մասին բազմիցս ահազանգել են ռասիզմի և այլատյացության հարցերով զբաղվող մի շարք մասնագիտական միջկառավարական և ոչ կառավարական կազմակերպություններ: […]

«Այսօր պայքարող ուսանողները եւ նրանց դասախոսները մեր երկրի հենասյուներն են այս պահին եւ՝ միշտ…». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հպարտ եմ, որ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում եմ սովորել, հպարտ եմ, եւ, այսօր ավելի մեծ էր հպարտությունս, երբ իմացա, որ բանասիրականի պրոֆեսորադասախոսական կազմը միացել է ուսանողների դասադուլին,/3 բացառությամբ/ որպես նախազգուշական գործադուլ․․․ Մայրենի լեզվի, հայոց պատմության եւ մեր ազգային-ավանդական արժեքների համար այսօր պայքարող ուսանողները եւ նրանց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի