Էլինար Վարդանյան. Փոփոխական դատախազը, պետության պատվերը և «դատախազությունը՝ որպես կառավարության բաղադրիչ»
Մարտի 1-ի գործով երեկվա դատական նիստով կարելի էր այդ դատավարությունը ավարտված համարել։ Երկու-երեք իրադարձությունը բավարար է խոսելու վստահության տոտալ բացակայության, օրենքի պարտության և ողջ գործընթացի անթաքույց քաղաքականացվածության մասին։ Դրանք այնքան նշանակալից փաստեր են, որ դրանց պետք է անդրադառնալ առանձին առանձին։ Որպես մեղադրող դատախազ ներգրավվեց դատախազ Կարեն Բիշարյանը: Մարտի 1-ի գործի նախաքննության ժամանակ Բիշարյանն այս գործի նախաքննության […]




































