Փաշինյանը բանակցում է փաստաթղթի շուրջ, որը շատ ավելի վատն է, քան Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունը /տեսանյութ/
Զոհրաբ Եգանյանը գրել է․«Մինչև այսօր առավոտ որոշել էի չմասնակցել գալիք հանրաքվեին, բայց 2019թ․-ի ամռանն ընտանիքով (երկու տղա երեխայով) ԱՄՆ տեղափոխված, Հայաստանում ամեն ինչ վաճառած ընկերներիցս մեկը կարողացավ համոզել, որ Հայաստանի ապագայի համար ճիշտը մասնակցելն է: Իսկապես, դիստանցիոն հայրենասիրությունն «ամենաազդեցիկն» է, գնացեք, ազատեք ձեր երեխաներին բանակից, հարկ մի տվեք ու կարևորը՝ չմոռանաք երկրի մասին հիշել կենացների […]
yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել իր ղեկավարած հիմնարկի աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը՝ 09.05.2018 թվականից մինչև 31.01.2020 թվականը, այն է՝ Փաշինյանի օրոք: Ստացված գրավոր պատասխանում (կցվում է) նշված է, որ 2018 թ. մայիսի 9-ից մինչև 2020 թ. հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ […]
ԱԱԾ-ն հրաժարվել է քրեական գործ հարուցել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ գործողություններ կատարելու դեպքի առթիվ։ Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրել է փաստաբան Միհրան Պողոսյանը։ Հիշեցնենք, հունվարի 30-ին փաստաբան Միհրան Պողոսյանը հաղորդում է ներկայացնում ԱԱԾ՝ վերջին ամիսներին ՀՀ բարձրագույն իշխանության ներկայացուցիչների, մասնավորապես՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված գործողությունների մասին, որոնք փաստաբանի […]
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի որ իշխանական քարոզչամեքենան շարունակում է ապարդյուն ջանքերը Մյունխենյան հանդիպումը որպես ձեռքբերում մատուցելու, իսկ Փաշինյանն անձամբ այն շրջադարձային համարեց, ստիպված եմ կրկին կարճ հիշեցնել այդ չարաբաստիկ շոուի հրապարակման ենթակա խիստ բացասական կողմերը` 1. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափից դուրս խնդրի ցանկացած քննարկում երկրների առաջին դեմքերի մակարդակով […]
Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վտանգված Արցախ․ անփորձությո՞ւն, թե՞ հեղափոխության արտահանում: Այն, ինչ տեղի է ունենում այսօր նախընտրական Արցախում, հուշում է «թավշյա» հեղափոխության արտահանման մասին: Քանիցս առիթ ունեցել ենք գրելու, որ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսների գունավոր հեղաշրջումը լրջորեն հարվածեց Հայաստանի ինքնիշխանությանը՝ սպառնալով ազգային արժեհամակարգին և պետական կառավարման համակարգին թե՛ ՀՀ-ում, թե՛ Արցախում: Հայաստանի […]
Մեզ դիմում են բազմաթիվ քաղաքացիներ՝ առաջարկելով իրենց ներգրավումը որպես ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի «Ոչ» քարոզչական կողմի նշանակմամբ տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներ։ Մեծաքանակ դիմումները պատշաճ մշակելու նպատակով խնդրում ենք մինչև սույն թվականի փետրվարի 25-ը ժամը 23:00-ն [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել. Համառոտ ինքնակենսագրություն, ներառյալ՝ 1.1. ընտրական գործընթացներում առկա փորձը, 1.2. ընտրական հանձնաժողովի անդամ լինելու փորձը (այդ թվում՝ առաջադրող քաղաքական […]
ԱԱԾ-ում տվյալներ են ստացվել կեղծ օգտատերերի միջոցով ահաբեկչության կոչերի տարածման վերաբերյալ: Այս առնչությամբ, ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունում ասվում է. «ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ մնալով քաղաքացիների հիմնարար սահմանադրական իրավունքները ներքին եւ արտաքին սպառնալիքներից պաշտպանելու գործառութային սկզբունքին, ազգի ու դրա առանձին խմբերի ներկայացուցիչների հանդեպ դրսեւորված ծայրահեղական՝ անհանդուրժողականություն եւ ատելություն սերմանող, վստահությունն ու հարգանքը խարխլող գործողությունները դիտարկելով որպես […]




























