ԱԺ նիստը՝ ուղիղ. օրակարգում է նաեւ ԶԼՄ-ների մասին օրենքում լրացում կատարելու մասին հարցը /Ուղիղ/
Մարտի 3-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նախագահությամբ տեղի է ունեցել Սահմանադրական դատարանի նիստ: ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը հայտնում է, որ նիստին անհարգելի պատճառով չի մասնակցել միայն ՀՀ յոթերորդ գումարման Ազգային ժողովի կողմից ընտրված ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը։
Վերջին շրջանում Երևանն ու Թբիլիսին կարողացել են իրենց հարաբերությունները հասցնել որակապես նոր մակարդակի: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վրացի իր գործընկերոջ` Գեորգի Գախարիայի հետ հանդիպման ժամանակ Թբիլիսիում ասել է, որ Հայաստանը Վրաստանի հետ համագործակցությունը տեսնում է ռազմավարական գործընկերության մեջ։ Թբիլիսիի հետ համագործակցության վեկտորը վերանայելու Երևանի մտադրության մասին Փաշինյանն առաջին անգամ հայտնել էր հոկտեմբերի 15-ին` Գեորգի Գախարիայի գլխավորությամբ Վրաստանի […]
Մազալուն էն ա, որ վաղը կորոնավիրուսով վարակվելու ու մահանալու են ոչ միայն էս անգործունակ, կիսագրագետ կլոուններին իշխանության բերած հպարտ հեղափոխականները, այլև միանգամայն պարկեշտ ու գրագետ քաղաքացիներ… © անարդար ցիրկ Վահան Ասատրյան
Կառավարության PR միջոցառումների ծախսերը հաճախ հանրության տեսադաշտից դուրս են գտնվում, արդյունքներն էլ ներկայացվում են որպես լուրջ ձեռբերում, անկախ ծախս-արդյունք հարաբերակցության գործոնից։ 2019 թվականի դեկտեմբերի 31-ի երեկոյան՝ Հայաստանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցած Ամանորի տոնական համերգը, որտեղ հանդես եկավ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, վարչապետի կողմից ներկայացվեց ոչ ավել, ոչ պակաս, […]
Զրպարտության համար հայց ենք ներկայացնում ընդդեմ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի, որ դիմենք դատարան, որովհետև իր կողմից հնչել են գնահատականներ, մտքեր, որոնք իրականության հետ որևէ աղերս չունեն: Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Ավշարի համայնքապետ Սուրիկ Գրիգորյանի փաստաբան Սամվել Սիմոնյանը:
























