07 Նոյեմբերի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ֆյուրերիկն ու նրա պահապանները

Թավշյա առաջնորդը մի քանի կռիվ կինո է նայել ու տեսել, որ Հիտլերը կուսակցությունում ահաբեկչական թև ուներ։ Կամ էլ Գուգլով հանդիպել է չինական խունվեյբիններին ու դուրը եկել է գաղափարը։ Արդյունքում՝ ի հայտ են եկել կիսազինվորական շորերով «հեղափոխության պահապաններ»։ Նրանք կանաչավուն համազգեստ են կրում ու կրկնակի կեղծ մեսիջ ունեն իրենց անվան մեջ։ Նախ հեղափոխություն չի եղել, որ […]

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակցի մոտ կորոնավիրուսի կասկածներ չկան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակցի մոտ կորոնավիրուսի կասկածներ չկան: Վերջինս վատառողջ է եղել, անցել է որոշակի հետազոտութուններ և այժմ իրեն լավ է զգում: Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ Նշենք, որ հիվանդության մասին նման տեղեկատվություն էր հրապարակել apsny.ge-ն։  

Իբր քիչ էր մեզ Քայլոն՝ գերլկստված սուտ Չալոն, հլա դրա սըֆաթին, բռնես, ծեփես ասֆալտին…

Համարյա «էքսպրոմտ» 🙂 *** Դունչը հենած հատակին, Մտքերի մեջ էր Մոլլին… — Թախծոտ նայեց Բոնբորը՝ Էլիտար չէր ոսկորը… Բայց ասեմ, որ էսպես շուն Չէր տա ախպերն՝ ախպորը: Միջավայրը հոտոտեց, Թբիլիսոն կարոտեց, Չեմուչումով գռմռաց, Մի քիչ իր շուրջը ֆռաց… Արջուկն, Ամպիկն ու Մոլլին Խանդով նային Նիկոլին, Միթոմ՝ ո՞ւմ էս բերել, որ… Գելխեղդ, անունն էլ՝ Բոնբոր: Իբր քիչ […]

Ո՞ւմ միջնորդությամբ է վարչապետի եղբորորդու զինծառայությունն անցել Մոսկվայում՝ ՀՀ դեսպանատանը. yerevan.today

Հասարակությունն ամեն ընտրություններից հետո իշխանության եկածների մեջ առաջինը զինծառայությունից խուսափած անձանց է զտում ու թիրախավորում, բայց կարճ ժամանակ անց նորից համակերպվում է այն զավեշտալի իրականության հետ, որ բանակից խուսափած պատգամավորներն իրենց իրավունք են վերապահում օրենքներ մշակել և նոր կանոններ պարտադրել բանակին՝ ըստ որում նվիրումով ծառայող շարքային զինվորից մինչև պատերազմ անցած դասային զինվորական ու գեներալիտետ։ Այդպիսինները […]

Դատարանը վարույթ է ընդունել Հրայր Թովմասյանի հայցադիմումն ընդդեմ վարչապետի

Դատարանը մարտի 3-ին վարույթ է ընդունել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայցադիմումն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։ ՍԴ նախագահը պահանջում է պարտավորեցնել Փաշինյանին՝ ներողություն խնդրել վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար եւ հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե «2018 թվականի մայիսից սկսած սկզբից ամենօրյա ռեժիմով, հետո ամենշաբաթյա ռեժիմով, հետո […]

Ես Աստվածն եմ, առաքյալներս են դավաճան

Այ հենց այս թեզն են արդեն շուրջ երկու տարի ներարկում ժողովրդի մեջ։ Պետք է ընդունեմ, որ բավականին մեծ թվով մարդկանց այն լիովին բավարարում է։ Արդյունքում ստանում ենք այլ թեզեր. ինչ մեղք է մեր Նիկոլը, մենակով երկիրն է փորձում զարգացնել, խեղճ Նիկոլը կրակն է ընկել իր աշխատողների ձեռքը և այլն։ Իրականում մենք գործ ունենք իր վրա […]

14.000 դոլարի պարգևավճարներ՝ Երևանի քաղաքապետարանի ղեկավար կազմին. Antifake.am

Երևանի քաղաքապետարանում յուրաքանչյուր ամիս պարգևատրման պրակտիկան շարունակվում է։ Այսպես, Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ քաղաքապետարանի աշխատակիցները փետրվար ամսվա աշխատանքի համար խրախուսվել են դրամական պարգևատրմամբ՝ ընդհանուր 6.590.000 ՀՀ դրամի չափով, որը համարժեք է մոտ 14.000 ԱՄՆ դոլարին, այս մասին գրում է  «Մասնավորապես, Երևանի քաղաքապետի 02.03.2020թ. 204-Ա կարգադրությամբ պարգևատրվել են քաղաքապետարանի 20 աշխատակիցներ աշխատանքային և […]

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ դատական գործը կարող է բարդացնել Մոսկվայի և Երևանի հարաբերությունները. «Կոմերսանտ»

Երևանի դատարանը մարտի 3-ին չի կարողացել որոշում կայացնել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդության վերաբերյալ, որը պահանջում էր կարճել քրեական գործը, գրում է «Կոմերսանտը»։  Դատավորը դադար էր վերցրել՝ «քննելու գործի բոլոր հանգամանքները և ապացույցները»: Իշխանության ուզուրպացման համար մեղադրվող նախկին նախագահի փաստաբանները և հարազատները պատրաստվում են այն բանին, որ միջնորդությունը մերժվելու է, իսկ  գործընթացը, որը […]

Թուրքիան չի կարող ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում ուղիղ դերակատարում ունենալ. ԱԳ նախարար

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ունեն իրենց աշխատանքային պլանը, որի մեջ ներառված են նաև հանդիպումներ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետությունների, միջազգային կազմակերպությունների հետ, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի հարցին, թե արտաքին գերատեսչությունը տեղյա՞կ է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Թուրքիայի արտգործնախարարի՝ Արցախյան հարցով վերջին հանդիպման […]

ԱԱԾ տնօրենի ու ոստիկանապետի նշանակման մասին վարչապետը մարտի 19-ին որոշում կկայացնի

ԱԺ-Կառավարարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Արման Բաբաջանյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ մտադի՞ր է վերնշանակել ՀՀ ոստիկանապետի ու ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարներին։ «Որոշում ունեմ, ամսի 19-ին կհրապարակվի», – ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ իրավապահ համակարգում պրոբլեմներ կան։ «Պետք է այդ պրոբլեմները համակարգված ձևով լուծենք, բայց ես այս պրոբլեմների ամբողջ պատասխանատվությունը, բնականաբար, չեմ դնի ոստիկանապետի պաշտոնակատարի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

Ամենաընթերցված