26 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արյուն ա թափվելու. Նիկոլ Փաշինյանի թույլտվությամբ Հայաստանում գործում է ահաբեկչական խմբավորում. Բորիս Մուրազի

Նիկոլ Փաշինյանի թույլտվությամբ Հայաստանում գործում է ահաբեկչական խմբավորում, որոնք տաս-տասնհինգ հոգով շրջապատում են Փաշինյանին քննադատած կամ վիրավորած մարդկանց ու ստիպում ներողություն խնդրել։ Իշխանությունները պետք է խելքի գան, թե չէ բանը բանից կանցնի ու իրենք էլ իրավիճակի տերը չեն լինի։ Արյուն ա թափվելու ու դա ձեր վրա է մնալու։ Ուշքի եկեք Այս մասին գրումէ լրագրող Բորիս […]

Թեժ կրքեր քաղաքապետարանում: Հայկ Մարությանը դարձյալ արձակուրդում է. Ժողովուրդ

Օրաթերթի տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետարանի ներսում իրավիճակն այնքան էլ հանգիստ չէ, իսկ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այս օրերին արձակուրդում է: Եվ մինչ քաղաքապետի թիմակիցները և այն մարդիկ, որոնք Մարությանին առաջադրել են Երևանի քաղաքապետի պաշտոնում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ լծված են սահմանադրական փոփոխությունների՝ «ԱՅՈ»-ի քարոզարշավի գործին, քաղաքապետը որոշել է կարճատև արձակուրդի մեկնել Չեխիա՝ աներոջ մոտ: Սակայն հետաքրքիր է, որ քաղաքապետի՝ արձակուրդում գտնվելու […]

Վահրամ Բաղդասարյանը կանչվել է քննչական` «հարցաքննության»՝ «դրոշի պոչի» գործով՝ ֆրակցիայի սենյակի դրոշի պոչը նոր Հայաստանի իշխանությունները չեն գտնում.Հրապարակ

Կորած համակարգչի գործով Դուք որպես մեղադրյա՞լ, թե՞ որպես վկա եք անցնում՝ հարցրինք «Քառյակ մեդիայի» համահիմնադիր Միհրան Հակոբյանին։ «Որպես վկա, իրենք չեն ասում, որ ես «գողացել» եմ այն, քննչականն ինձ կանչել-հարցնում է` կարո՞ղ է իմանաս ուր է համակարգիչը։ ԱԺ-ն ռեժիմային հիմնարկ է, փաստաթղթով համակարգիչը հանձնել, դուրս եմ եկել, էդ շենք այլեւս ես չեմ կարող վերադառնալ, ես […]

Ուշագրավ իրավիճակ. Նիկոլ Փաշինյանը կփակի՞ անցյալի էջը. 168 Ժամ

Երեկ Գորիսում կայացած քարոզչական հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին է ներկայացվելու նաեւ «Հանրաքվեի հռչակագիրը», որը նա հրապարակել է այդ նույն հանրահավաքում։ Այդ փաստաթուղթը, ինչպես հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, պարունակում է իրավաքաղաքական գնահատական նախորդ երեսուն տարիներին Հայաստանում տեղի ունեցած գործընթացներին։ Այդ հռչակագրի տրամաբանությունն այն է, որ սկսած 1995 […]

Անցնում են արտակարգ ռեժիմի: Իշխանությունը կորոնավիրուսի 3 նոր դեպքի մասին իմացել է վաղ առավոտյան. կան այլ դեպքեր ևս, որոնց մասին կտեղեկացնեն առաջիկա օրերին. Politik.am

Հայաստանի իշխանությունները կորոնավիրուսի 3 նոր դեպքի մասին իմացել են վաղ առավոտից: Politik.am-ի՝ Առողջապահության նախարարության աղբյուրների փոխանցմամբ, այսօր առավոտյան 10-ին նախարար Արսեն Թորոսյանը շտապ խորհրդակցություն է հրավիրել և բոլորին ասել է, որ անցնում են արտակարգ ռեժիմի։ Նախարարը հրահանգել է թողնել մնացած գործերը և կենտրոնանալ կորոնավիրուսի վրա։ Ըստ նախարարության մեր աղբյուրի, դեպքերն ավելի շատ են, որոնց մասին […]

«Պռոշտի՛». Փաշինյանն առավ աղքատի պատիվը

Երբ կուրթանեցի Մեխակ Առաքելյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից խնդրեց բնակարան, Փաշինյանը նրան նվաստացրեց՝ ասելով «արժանապատվության հարց ա, առողջ տղամարդը ուրիշ առողջ տղամարդու կգա կասի՝ հացի հարցս լուծի՞», էնպես թե իբր երկրի բյուջեն հոր տնից է բերել, էկել իր անձնական գրպանի հաշվին տանիք են ուզում առնեն։ Մեխակը վիրավորվել էր, ասում էր, թե ինչ հիվանդ է, ու ինչ […]

Մարդը հազարավոր մարդկանց աչքերին նայելով ստում ա ու չի ամաչում

Արա ոնց եմ զզվել էս քաղաքականություն կոչվածից։ Մարդը հազարավոր մարդկանց աչքերին նայելով ստում ա ու չի ամաչում։ Արամ Սարգսյանն ասում ա ՍԴ դատավորներին Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են ընտրել։ Ու սա էն դեպքում, երբ Քոչարյանի ժամանակ ընտրված ոչ մի դատավոր չկա ՍԴ կազմում։ Ու էս շարքային ստերից հետո գոնե իր ինտերվյուներում Վազգեն Սարգսյանի անունը չտա։ […]

Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական ներկրումները 2019-ին. SIPRI

«Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտը» (SIRPI) թարմացրել է իր ռազմական ներկրումների տվյալների բազան, որտեղ անդրադարձ կա նաև Հայաստանի և Ադրբեջանի 2019թ. մատակարարումներին, razm.info-ն: Ըստ SIRPI-ի՝ 2019-ին Հայաստան է մատակարարվել 248 մլն ԱՄՆ դոլար գնահատվող սպառազինություն, որից մեծագույն մասը՝ 228 մլն դոլարը Ռուսաստանից: Այդ մատակարարումների թվում են 4 միավոր  ՍՈւ-30ՍՄ կործանիչները և ՏՈՌ-Մ2ԿՄ ԶՀՀ-ները: 2019-ին Հայաստանին է մատակարարվել նաև «Օսա-ԱԿ» ԶՀՀ-ի խմբաքականակ: […]

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հայտնվել է տեսագրություն, ուր լսվում է «այո»-ի բուկլետը մետրոյում պատռած եւ Նիկոլի վրա շպրտած աղջկա եւ ինչ-որ տղայի հեռախոսազրույցը

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հայտնվել է  տեսագրություն, ուր լսվում է «այո»-ի բուկլետը մետրոյում  պատռած եւ  Նիկոլի վրա շպրտած աղջկա եւ ինչ-որ տղայի հեռախոսազրույցը, որի ընթացքում  աղջիկը պատմում է, թե ինչպես է եղել դեպքը, հայտնում է Իրավունքը:  Կադրի աջ կողմում մոնտաժված է աղջկա նկարը` վրայից գրված անպարկեշտ մակդիրներով, իսկ ձախ  կողմում բջջային հեռախոսի կադրն է, ուր երեւում են ինչպես աղջկա, այնպես էլ նրա զրուցակցի  հեռախոսահամարները: Այդ տեսանյութը քայլասերվածների կողմից հազարավոր օրինակներով  տարածվել է «Ֆեյսբուքում», եւ ֆեյքերի ֆաբրիկան այժմ զբաղված է աղջկա հասցեին   ամենակեղտոտ հայհոյանքները շաղ տալով:  Նիկոլի ֆանատներին հատկապես կատաղեցրել է,  թե ինչպես է աղջիկը բնութագրում  Նիկոլի հետ միասին վագոն  մտած նրա դուստրերին. «Գեղացի, փնթի ու կեղտոտ»:

Ա՛յ ոչ ու փուչ լինի «այո»-ի քարոզարշավը, որ դո՛ւ ես վարում

Փաշինյանը մտածել ու գտել է «նախորդ կոռումպացված իշխանություններից» ստացած մի ատրիբուտ, որ վարչապետի աթոռին նստելուց հետո չի մերժել` չի գցել աղբանոց ու տեղը «3 միլիոն վարչապետերից մեկին» սազական մի բան չի դրել։ «Ես էսօր վարչապետի իմ աշխատասենյակում նստում եմ այն աթոռի վրա, որի վրա էրկու տարի կամ չգիտեմ՝ ինչքան նստել է Կարեն Կարապետյանը։ Վարչապետի իմ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի