Ստացվում է, որ մեկը չկա Փաշինյանի կողքին, որ իրեն խորհուրդ տա, հետ պահի էմոցիոնալ ու բռնկուն որոշումներից` կամ վախենում են կամ չեն ուզում, կամ էլ՝ ավելի վատ` հրճվում են
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաշինյանի շրջապատում հաճախ կարելի է լսել «թավիշի» շատության ու կոշտության քչության մասին պնդումներ: Շրջապատում գտնվող այդ մարդկանց ես կտարանջատեի երկու հիմնական խմբի` Առաջին խումբ` մարդիկ, ովքեր աննախադեպ կոշտության, վենդետայի, համարյա արյունահեղության կոչեր են հնչեցնում: Այս մարդիկ այն նույն մարդիկ են, ովքեր Փաշինյանի ձեռքով իրենց անձնական, գոեպոլիտիկ և այլ […]




































