15 Հուլիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԼՂ հարցով հերթական հեռակա հանդիպումը նախատեսված է հուլիսի վերջին․ Զախարովա

ԼՂ կարգավորման հարցով հերթական հեռակա հանդիպումը նախատեսված է հուլիսի վերջին։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Համանախագահները մշտական կապի մեջ են Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հետ: Անցյալ ամիս նրանք անցկացրել են համատեղ տեսակոնֆերանս, որտեղ քննարկվել են ԼՂ կարգավորմանը վերաբերող հարցեր։ Հերթական հեռակա հանդիպումը նախատեսված է մինչեւ հաջորդ ամսվա վերջը, մենք առանձին կտեղեկացնենք, […]

Արթուր Վանեցյանը դատարանի բակում է

ՀՀ ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրի բակում է, որտեղ քիչ անց մեկնարկելու է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության քննությունը։ Դատարանի բակում են նաև ՀՅԴ–ականներ, ԲՀԿ պատգամավորները։  Նշենք, որ դատարանի բակում մեծ թվով ոստիկանական ուժեր կան։ Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 16-ին, Ազգային ժողովը հավանություն տվեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր […]

«Էդ մարդը փափագում է խոսել ադրբեջանցիների հետ». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էդ մարդը փափագում է խոսել ադրբեջանցիների հետ Փափագում է փակել կուսակցություններ Փափագում է կրթական համակարգը վերջնակապես տապալել Փափագում է տնտեսությունը կործանել Փափագում է առողջապահական համակարգում էլ ավելի խորացնել կոլապսը Փափագում է, որ էն մարդիկ որոնք անցած տարի մահացել են ուրիշ հիվանդություններից, էս տարի անպայման […]

«Ադրբեջանը սպառնում է պատերազմով, իսկ Փաշինանն ԱԺ ամբիոնից ասում է՝ պետք է լուծում, որը կբավարարի նաեւ Ադրբեջանի ժողովրդին». Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանը սպառնում է պատերազմով, իսկ Փաշինանն ԱԺ ամբիոնից ասում է՝ պետք է լուծում, որը կբավարարի նաեւ Ադրբեջանի ժողովրդին: Բա ու՞ր մնաց Արցախի անկախության միջազգային ճանաչումը: Ամոթ է : Հ.Գ. Փաստորեն, պրն. աննախադեպի սիրտը կորոնավիրուսը պինցետով քաշելուց, տնական օղիով ախտահանելուց հետո հիմա էլ ադրբեջանցիների հետ երկխոսել […]

Եթե տեսնեմ, որ Ադրբեջանի վերնախավի հետ երկխոսությունը չի ստացվում, կարելի է ուղիղ խոսել Ադրբեջանի ժողովրդի հետ. Փաշինյան

Միանշանակ է, որ այն բովանդակությունը, որ մեր կառավարությունը 2018թ․ հետո դրել է Ղարաբաղի հարցի եւ ընդհանրապես տարածաշրջանային քաղաքականության հիմքում, հենված է խաղաղության բովանդակության վրա։ Այս մասին, այսօր՝ հունիսի 17-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Կարծում եմ՝ դա տեսանելի է միջազգային հանրության համար, իսկ այն քաղաքականությունը, որ Ադրբեջանը վարում է շատ […]

Ալեն Սիմոնյանը պետական և ծառայողական գաղտնիք համարվող տեղեկություն բերանից թռցրեց. Միքայել Նահապետյան

Մի կես ժամ առաջ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում պետական և ծառայողական գաղտնիք համարվող ոստիկանության զորքերի թվաքանակի մասին տեղեկություն բերանից թռցրեց։ Այս մասին այսօր՝ հունիսի 17–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Քաղաքացու որոշում կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը։ Նա մասնավորապես նշել է. «Մի կողմ թողնենք թե էդ տեղեկատվությունը ինչքանո՞վ պիտի գաղտնիք լիներ, այլ փաստենք, որ Ալենը […]

Եթե Հայաստանում բոլորը հավասար լինեին օրենքի առաջ, հիմա Նիկոլը՝ որպես պետական հանցագործ, կլիներ բանտում

Եթե Հայաստանում բոլորը հավասար լինեին օրենքի առաջ, հիմա Նիկոլը՝ որպես պետական հանցագործ, կլիներ բանտում, և վերջ… Հայաստանը չի կառավարվում օրենքներով և Սահմանադրությամբ, Հայաստանը կառավարվում է Նիկոլի կամոք, և ովքեր դեմ են գնում Նիկոլի կամքին, ենթարկվում են հալածանքների ու ճնշումների… Իմ խաբված ու օգտագործված ժողովուրդ, Նիկոլը քո անունից քանդում է քո և քո երեխաների անվտանգության ու […]

Առաջիկայում ավելի լայն համախմբման ականատես կլինեք. Արծվիկ Մինասյան

Բոլոր այն անձինք, որոնք ներկայացնում են որոշակի սպառնալիք այսօրվա իշխանության փոքր ցանկություններն իրականացնելու համար, նրանք բոլորը թիրախում են: Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ անդամ, էկոնոմիկայի նախկին նախարար Արծվիկ Մինասյանը: «Իրենք սկսել են քաղաքական ուժերից, այդ արշավը շարունակվելու է, հակաքաղաքական կեցվածքներով, վիրավորանքներով, պիտակավորումներով, հասարակությանը թշնամացնելով, քաղաքական ուժերի եւ հասարակության միջեւ սեպ […]

Ես իմ խոսքի տեր մարդ եմ. Ռոբերտ Քոչարյան

Ես պատասխանատվությունից երբեք չեմ խուսափել։ Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ ընթացող՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով պաշտպանների բողոքի քննությանը հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը։ «Նախագահ լինելու հանգամանքը պատասխանատվության ծանրագույն բեռն է ամբողջ կյանքի համար, եւ ամեն մի քայլ անելուց մտածում ես, թե ինչպես կընկալվի եւ ինչ արձագանք կարող […]

«Երկրից դուրս երբ մեկնում եք, գոնե այդքան փնթի մի եղեք, հետեւեք հիգիենային». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միջակությունների գործող թայֆայի մի հավաքական ներկայացուցիչ՝ Միքայել Զոլյանն, այսօր ԱԺ-ում սրտնեղել է, որ ես ու իմ գաղափարակից ընկերները հայտնվում ենք հեռուստաեթերներում։ Այս մարդկանց թվում էր, որ եթե Հանրայինի եւ իրենց սպասարկող այլ զլմների ( Ազատություն, 1in.am եւ այլն) եթերը զմրսեն մեր առջեւ, ապա մեր ասելիքը տեղ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի