17 Հուլիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեր անունը մեզ ոչ միայն չի խանգարել, այլեւ օգնում է. դա հպարտության անուն է. Եսայանը՝ ՀՀԿ-ի անվանափոխության լուրերի մասին

«Միանգամից ասեմ, որ հերքում եմ և ասեմ, որ հասկանում եմ, որ Հանրապետականի ամեն ինչը՝ անունից սկսած մինչև անցած ճանապարհ, ձեռքբերումներ, ՀՀԿ-ի առաջնորդներ ու շարքային անդամներ մշտապես լինելու են մեր հանրության ու լրատվամիջոցների թոփ տասնյակի առաջին հորիզոնականներում, բայց ուզում եմ հիասթափեցնել նման կեղծ լուրեր տարածողներին։ Կուսակցության անվան փոփոխության քննարկում կուսակցությունում չի եղել, չկա և չի լինելու, […]

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 131 նոր դեպք, մահացել է 7 մարդ

Հայաստանում օգոստոսի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 43 067 դեպք։ Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 131-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 36 726 (+251) մարդ, այս պահին բուժվում է 5216 (-127) մարդ: Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1125 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 861 (+3), այլ պատճառներով՝ 264 (+4): Մեկ օրում մահացել է 7 մարդ:

56-ամյա տղամարդը փլատակների տակ է, ողջ շենքը տարհանված է․ Ցոլակյան

Քանաքեռ-Զեյթունում պայթյունի հետեւանքով փլուզված շենքի փլատակների տակ կա 56 տարեկան տղամարդ, 3 տուժած կա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԻ նախարար Ֆելքս Ցոլակյանը։ Մյուս 21 քաղաքացիները, որոնք տարհանվել են՝ վնասվածքներ չեն ստացել. ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն։ Այս պահին շենքն ամբողջությամբ տարհանված է։ « Սեյսմիկ ծառայությունից եկան ու ասացին, որ այս պահին փլուզման վտանգ չկա։ […]

Ոտքի՛, պատվախնդի՛ր հերոս Հայ Ժողովուրդ. Խաչիկ Ասրյան

«Հայոց Արծիվների» սեպտեմբերյան հաղթական միտինգի մեկնարկը. Ոտքի՛, պատվախնդի՛ր հերոս Հայ Ժողովուրդ Երեկ՝ օգոստոսի 25-ին, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության (այսուհետ՝ Կուսակցության)՝ Երևան քաղաքի կենտրոնական գրասենյակում՝ «Արծվատանը», ՀՀ պարետի՝ Արտակարգ դրության ժամանակ հավաքների անցկացման մասին որոշման հակահամաճարակային բոլոր կանոններին համապատասխան, տեղի է ունեցել Կուսակցության ղեկավար կազմի ժողովը, որին մասնակցել են Կուսակցության Նախագահությունը, Կուսակցության նախագահի աշխատակազմը, «Հայոց […]

Դպրոցների ֆինանսավորումը կկրճատվի. «Հրապարակ»

««Հանրակրթության համակարգում պայթող սկանդալները կարող են գործող իշխանությունների համար կործանարար լինել։ Ոչ միայն չափորոշիչների, դասագրքերի, բուհական ընդունելության քննությունների, սեպտեմբերի 15-ից սկսվող ուսումնական գործընթացի ուղեցույցի հետ կապված է կրթական համակարգում դժգոհություն հասունանում, այլ նաև ֆինանսավորման նոր կարգի, որի նախագիծն օրերս հրապարակվեց։ Երբ 1999-2000 թվականներին հանրակրթության ոլորտն անցավ աշակերտ-թվով ֆինանսավորման, դա արվեց Համաշխարհային բանկի և միջազգային ֆինանսական […]

Գործող իշխանությունն արդեն «անցյալում է», սակայն մեր ապագան մշուշոտ է․ Politeconomy

Politeconomy.org-ը գրում է․ «Ցանկացած ընտրության արդյունքում, ուզենք, թե չուզենք, իշխանության է գալիս մի որևէ կուսակցություն, և երկրի ճակատագիրը հանձնում ենք այդ կուսակցությանը, սակայն քչերին է հետաքրքրում, թե իրենցից ի՞նչ են ներկայացնում այդ կուսակցությունները, ի՞նչ գիտական ու հետազոտական պոտենցիալ ու ի՞նչ կադրային բազա ունեն ու ի՞նչ խնդիրներ են լուծելու։ Դեռևս 1995-ից սկսած մենք կենտրոնացած ենք ընտրությունների արդարության խնդրի վրա, […]

Արձակուրդ` «պատերազմի» ժամանակ. «Փաստ»

«Վերջին երկու օրերին հայկական տեղեկատվական հոսքերի էպիկենտրոնում նորից առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն է։ Նախօրեին Թորոսյանն ապաակտիվացրեց իր ֆեյսբուքյան օգտահաշիվը (նաեւ պաշտոնական էջը), իսկ դրանից առաջ էլ անընդհատ տեղեկություններ էին շրջանառվում, որ Թորոսյանը հրաժարական է ներկայացրել կամ ներկայացնելու։ Երեկ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ մինչեւ սեպտեմբերի 18-ը Արսեն Թորոսյանը մեկնում է արձակուրդ. այս լուրը նախորդ […]

Մեսչյանը համարում է, որ Հայկ Մարությանն իրեն «փչացրել է». «Հրապարակ»

«Ինչքան էլ իշխանությունը հայտարարում է, որ ազատվելու է «նախկինների մնացորդներից», իրականում նախկինների ամենակարկառուն ներկայացուցիչներն այս ընթացքում իրենց բոլորովին վատ չեն զգում, եւ շատերը, կարելի է ասել, շարունակում են պաշտոնավարել կամ ազդել կարեւոր որոշումների կայացման վրա։ Մեզ պատմեցին Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի՝ պաշտոնի նշանակման եւ պաշտոնավարման ողջ պատմությունը։ Երբ քաղաքապետ Հայկ Մարությանը նրան առաջարկել է […]

Սորոսի գրասենյակի գործունեության օրինականության հարցն եմ բարձրացնելու․ Մալյան

«ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը գրում է․ «Վերադարձել եմ Երևան: Բելառուսի մասին առանձին գրառումով կանդրադառնամ: Առայժմ բացահայտեմ Մինսկում ցույցերի տրամաբանությունը: Ցույցերը տեղի են ունենում հանգստյան ժամերին կամ Կիրակի օրերին, մնացած ժամանակ Բելառուսում հիմնականում հանգիստ կյանք է: Կորոնավիրուսի առումով շատ հետաքրքիր իրավիճակ է Բելառուսում: Այնտեղ որևէ պայքար Կորոնավիրուսի դեմ չի իրականացվել, սակայն այդ առումով վիճակը շատ […]

«Սամվել Բաբայանին օգտագործեցին, նա էլ իր փառահեղ անցյալը զոհեց Փաշինյանի հետ ունեցած կասկածելի շահերին». Աննա Մկրտչյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի վերաբերյալ ծավալուն ասուլիս տալու որոշումը պայմանավորված էր նրանով, որ, երբ նախագահն այցելել էր Ազգային ժողովում ձևավորված քննիչ հանձնաժողով, դրանից հետո բազմաթիվ հարցեր էին ստացվել, և հանրության լայն շրջանակներին հուզող այդ հարցերի պատասխանները Սերժ Սարգսյանը տվեց հենց այդ ասուլիսի ընթացքում՝ դրանով փակելով մինչ այդ տարածված սուտ տեղեկությունները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի