22 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իսրայելը տանկեր է ուղարկում /Տեսանյութ/

Գազայի հյուսիսում գտնվող Ջաբալիայում կատաղի մարտեր են տեղի ունեցել, երբ Իսրայելը զորքեր և տանկեր է ուղարկել այդ տարածք: Ցամաքային հարձակումը հետևել է գիշերային ինտենսիվ ռմբակոծություններին: ՄԱԿ-ի տվյալներով ՝առնվազն 300,000 պաղեստինցիներ փախել են Ռաֆահից, քանի որ Իսրայելն ընդլայնել է իր հարձակումը քաղաքի հարավում և այնտեղ բախվել ՀԱՄԱՍ-ի գրոհայիններին: Եգիպտոսն ասում է, որ պաշտոնապես կմիանա Արդարադատության միջազգային […]

Պաշտպանության նախարարին փոխել է /Տեսանյութ/

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ պաշտպանության նախարարության նախկին ղեկավար Սերգեյ Շոյգուին նշանակել է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում, հաղորդվում է նախագահի հրամանագրում: Շոյգուն այս պաշտոնում կփոխարինի Նիկոլայ Պատրուշևին։ Իսկ պաշտպանության նախարարի տեղը թափուր չի մնացել: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ նախկին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը ներկայացվել է Դաշնության խորհրդին՝ որպես ՌԴ պաշտպանության նախարարի թեկնածու: Մանրամասները՝ կից տեսանյութում:

Բերման ենթարկված քաղաքացիների մեծամասնությունը բերման ենթարկվելու ընթացքում և ավտոմեքենաների մեջ արժանացել է ակնհայտ ստորացուցիչ վերաբերմունքի․ Աննա Մկրտչյան

ԱԺ  «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․  «Ոստիկանության մի շարք բաժիններ այցելությունիցս պարզ դարձավ։ Բերման ենթարկված քաղաքացիների մեծամասնությունը բերման ենթարկվելու ընթացքում և ավտոմեքենաների մեջ արժանացել է ակնհայտ ստորացուցիչ վերաբերմունքի։ Տարբեր գույնի բերետներ հագած կենդանիները հայհոյել են կանանց, տղամարդկանց, քաշքշել՝ նպատակ ունենալով արդեն իսկ ազատությունից զրկված անձի արժանապատվությունը նվաստացնել։ Իսպառ բացակայում է ոստիկանության […]

Այսօր ՀՀԿ 50-ից ավել երիտասարդներ բերման էին ենթարկվել Երևան քաղաքի տարբեր ոստիկանական բաժանմունքներ․ Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․  «Այսօր ՀՀԿ 50-ից ավել երիտասարդներ բերման էին ենթարկվել Երևան քաղաքի տարբեր ոստիկանական բաժանմունքներ։ Բոլորս արդեն ազատության մեջ ենք։  Հանուն հայրենիքի մեր պայքարը շարունակվում է. ՀԱՅ, ՀԱՅԱՍՏԱՆ, ՀԱՅՐԵՆԻՔ ՈՒ ԱԱՏՎԱԾ» ։

Ակնհայտ երևում է, որ իշխանություն կոչվածները հոգևարքի մեջ են․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «  «Հարձակում հայրենատեր քաղաքացու վրա» կոդային անվանումը կրող ոստիկանական օպերացիայի իրագործումը, գնալով ավելի  ու ավելի է բարդանում: Ակնհայտ երևում է, որ իշխանություն կոչվածները հոգևարքի մեջ են: Թուրքական կապիտուլյանտներն արդեն հասկացել են, որ շատ ոստիկանների համար Հայրենիքն ավելի կարևոր է, քան իշխանությունից ստացած էժանագին վախերը կամ […]

Համացանցում տարածված տեսանյութերից հստակ երևում է, թե ինչպիսի ջանասիրաբար են ոստիկանները գործում․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․  «Մեր գործընկերների հետ այցելել ենք տարբեր ոստիկանական բաժիններ, որտեղ առավոտից մեծ թվով քաղաքացիներ են բերման ենթարկվել: Համացանցում տարածված տեսանյութերից  հստակ երևում է, թե ինչպիսի ջանասիրաբար են ոստիկանները գործում, ինչից ակնհայտ երևում է, որ առավել կոշտ «աշխատելու» հրաման ունեն: Բերման ենթարկված կամ ակցիաներին ականատես […]

Ոստիկանության կոպտությունը, անհամաչափ ուժի կիրառումը, իսկ ոմանց մոտ` ակնհայտ լկտի պահվածքն ուղիղ Փաշինյանից իջեցված հանձնարարություն է. Տիգրան Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ոստիկանության կոպտությունը, անհամաչափ ուժի կիրառումը, իսկ ոմանց մոտ` ակնհայտ լկտի պահվածքն ուղիղ Փաշինյանից իջեցված հանձնարարություն է: Վերջինս տարբեր առիթներով, հայտարարություններով շոյել և խրախուսել է ոստիկանական դաժանությունները, ինչը կանաչ լույս է վառել ոստիկանական դաժան վարքագծի համար: Սրա ուղիղ պատասխանատուն Փաշինյանն է, ինչը սակայն որևէ […]

Հազարավոր մարդիկ բողոքում են Վրաստանի խորհրդարանի մոտ /Տեսանյութ/

Հազարավոր մարդիկ կրկին ցույցի են դուրս եկել և իրենց  բողոքն են արտահայտել Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի մոտ՝ ընդդեմ նոր օրինագծի, որը շատերի կողմից դիտվում է որպես նախկին խորհրդային երկրում քաղաքացիական հասարակության նկատմամբ ճնշում: Ցուցարարները փորձում են խանգարել պատգամավորներին ընդունել այսպես կոչված «ռուսական օրենքը»։ Նրանք դա նմանեցնում  են այն օրենքին, որն օգտագործվում է Կրեմլի կողմից քննադատներին լռեցնելու […]

Մենք աղոթում ու հայրենիքի փրկությամբ ենք զբաղվում. այս հայրենիքը որ կա եկեղեցու շնորհիվ է, եթե իշխանությանը մնար, ապա սա էլ չէր լինի․ Միքայել Սրբազան

Ես աղոթում եմ, որպեսզի Բագրատ Սրբազանի լավատեսությունը հաղթի։ Այս մասին Հանրապետության հրապարակում հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում հայտնեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։ «Պետք է կոնսոլիդացիա, մոբիլիզացիա, ժողովրդի համախմբում ու պահանջ և այդ ամենը մաքրությամբ, ապաշխարհությամբ ու զղջումով»,- նշեց նա։ Սրբազանի խոսքով՝ իշխանությունն իրեն չի հետաքրքրում։ «Նրանք վաղուց ինձ համար իշխանություն չեն, այդ մասին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի