Ի՞նչ արեց մի հայ մարդ, արցախցի հայ Ղարիբ Բաբայան անունով․ Մարգարիտ Եսայան
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ԱԱԾ-ից եւս հանեք ԱԶԳԱՅԻՆ բառը, բա ձեզ պե՞տք ա
Իսկ դուք գնացե՞լ եք Բաքու, իսկ դուք Բաքվի հրապարակում երգե՞լ եք՝ «իմ Արցախ, իմ հող ու ջուր, իմ Հայաստան»։
Այդպես էլ չգնացիք։
Իսկ ի՞նչ արեց մի հայ մարդ, արցախցի հայ Ղարիբ Բաբայան անունով՝ տարածեց տեսանյութ, գրեց իր դիրքորոշումը դրա մասին։ Տեսանյութում «Կառաբաղ» են երգում մեր, այո, թշնամի երկրի լեզվով…ինչ-որ անհայտ մարդիկ, որ չգիտես ոնց, որ թռիչքով, որ մեքենայով մտել են հայոց մայրաքաղաքի սրտի մեջ։ Եւ իշխանությունը զավթածների «իրենց քայլը» չուշացավ։ ԱԱԾ-ն փոխանակ պարզի ովքեր են, ոնց են հասել Երեւան, ոնց են համարձակվել երգել բաց հրապարակում,դրանք բռնում եւ փորձում են դատել Ղարիբ Բաբայանին։ Այս հայ մարդու գրառումը համարելով խտրականություն թե ինչ։
Մեր ազգը ո՞ւնի անվտանգության ծառայություն, թե այլեւ ԱԱԾ-ից եւս ազգային բառը կհանեն, անվտանգություն բառով իրենց զզվելի ձվածեղը «կշինեն», կլափեն ու կհռհռան։
Հիմա՝ մենք, հայ մարդիկս ո՞ւնենք անելիք, թե սպասենք հերթական էս կարգի բաների, որ ելնենք , բողոքենք, դժգոհենք․․.
Անշուշտ՝ ունենք եւ շատ ենք հապաղել․․.
Հ․Գ․ Թող չթվա սառը ջուր եմ լցնում մեր իսկ գլխին, երեկ գիշերվա մեր ոգեւորվածության վրա, բայց մեկ միջադեպ պետք է պատմեմ։
Այդ տեսանյութի տարածման հաջորդ օրը մեր Դավթաշենի «Քյավառ» խանութի նստարանին նստել եմ, հոգնել էի եւ վատառողջ։Կողքիս երկու տղամարդ են նստած։ Եկավ երրորդը։
Մնացածը մեջբերում եմ բառացի, իրոք՝ բառ առ բառ․..․ահա
-Բա իմացաք, էս վիդեոն սուտ էր
-Ո՞ր վիդեոն
-Էն, որ իբր հրապարակում ադրբեջանցիներ են հայտնվել ու երգել են իրենց լեզվով
-Ո՞վ ասեց որ սուտ է
-Կինս՝ Հրանուշը սաղ օրը ֆեյսբուքի մեջ ա,ասեց կառավարությունից հերքել են։
-Վարչա՞պետը․
-Չիմացա, բայց պարզ ա, ստից տարածում են, որ ժողովրդին գրգռեն, հանեն փողոց։
Զզվեցի այնքան, որ ուժ չունեցա էդ մարդկանց բան բացատրել, ասել, որ իրենք դեռ շարունակում են խաբվել, չուզեցի ասել, որ երբ էդ թշնամին իրենց տուն կմտնի, թող էլի չհավատան, մտածեն, թե էդ սաղ «նախկիններն» են անում։
Հիմա, հարց՝ մենք էս մարդկանց հետ ինչքան եւ ոնց աշխատենք, որ դարձի գան․․Հնարավո ՞ր է։Կասեք դրանք փոքրամասնություն են․․.Չգիտեմ, իրոք՝ չգիտեմ․..»: