08 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարտի 1-ի գործով որևէ բացահայտում չի եղել. ինչ էին փորձում ներկայացնել ուժային կառույցները․ «Ժողովուրդ»

«Չնայած 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո 2008 թվականի մարտի 1-ի դեպքերով քննությունը վերաբացվեց, սակայն մինչեւ այժմ՝ այս երկու տարիների ընթացքում, չեն տրվել ամենակարեւոր հարցերի պատասխանները` ի վերջո, ովքե՞ր են սպանել 10-ը անմեղ զոհերին: Ու թեեւ հեղափոխությունից հետո ուժային տարբեր կառույցների ղեկավարներ հայտարարեցին, որ լուրջ բացահայտումներ են արել, այնուամենայնիվ, իրականում «Մարտի 1»-ի գործով գրեթե որեւէ նոր բացահայտում […]

Կրթությունը, ազգային դաստիարակությունը մեր աքիլեսյան գարշապարն են, որին դիպչողը չի ներվում. «Հրապարակ»

Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջն ասմունքող մեքենան անցնում է մեր փողոցով՝ շրջակայքը թնդում է բարձրախոսից հնչող ձայնից։ Արայիկ Հարությունյանը պետք է հեռանա՝ բարձրաձայնում է երիտասարդը։ Եվ այսպես օրեր շարունակ։ Երեկ անգամ անժամկետ հացադուլ հայտարարվեց՝ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով։ Խորհրդարանական ընդդիմադիր կուսակցություններն են միացել այս պահանջին։ Հանրությունը, զարմանալիորեն, հանգիստ վերաբերվեց, օրինակ, կորոնավիրուսի համաճարակի արդյունքում արձանագրված հազարից ավելի […]

Ռոմանոս Պետրոսյանը սկսել է կադրային ջարդը. ոլորտում կոտորած է սպասվում․ «Հրապարակ»

«Մենք օրեր առաջ գրել էինք, որ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը նշանակվելուն պես սկսել է կադրային ջարդը, հատկապես՝ անտառի ոլորտում։ Նա իր մոտ է կանչել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Մացակյանին և կարգադրել` փոխել բոլոր մասնաճյուղերի տնօրեններին։ Վերջինս արձակուրդ է վերցրել, հավանաբար՝ հույսով, որ մինչ վերադառնալը նախարարը խելքի եկած կլինի և կգիտակցի, որ ոլորտում նման կոտորածը […]

Աղմկահարույց գաղտնալսումից երկու տարի անց. «Ժողովուրդ»

«Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսման հրապարակումից անցել է երկու տարի: Եվ եթե այս երկու տարիների ընթացքում չի ստացվում բացահայտել գաղտնալսման դեպքը, համենայնդեպս, հանրությունը չունի որևէ տեղեկություն բացահայտման վերաբերյալ, ապա ի՞նչ սպասել ուժային կառույցներից այսքանից հետո:   Հիշեցնենք, որ երկու տարի առաջ` 2018-ի սեպտեմբերի 11-ին, համացանցում […]

Մարտական գեներալ Սամվել Կարապետյանի անունը ոսկե տառերով է գրվելու հայ ժողովրդի ազատամարտի պատմության մեջ. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շնորհավոր ծնունդդ, կենդանի հերոս:   Քո և քո զինակից ընկերների շնորհիվ ազատագրված է Արցախը: Մարտական գեներալ Սամվել Կարապետյանի անունը ոսկե տառերով է գրվելու հայ ժողովրդի ազատամարտի պատմության մեջ»:

Ակնհայտ է արդեն, որ կորոնավիրուսային մղձավանջն աշխարհով մեկ չի ավարտվի մինչեւ համապատասխան պատվաստանյութի լայնածավալ կիրառումը. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ակնհայտ է արդեն, որ կորոնավիրուսային մղձավանջն աշխարհով մեկ չի ավարտվի մինչեւ համապատասխան պատվաստանյութի լայնածավալ կիրառումը։ Համաճարակի դեմ պայքարը մեր հայրենակիցների կյանքի, առողջության եւ բարեկեցության հաշվին տապալող կառավարությունը աշխարհում արտադրության համար նախատեսվող մի քանի տասնյակ հետազոտություններից նախընտրել է սպասել՝ հաշվի առնելով մեր հայրենակից, բարերար Նուբար Աֆեյանին պատկանող […]

Ալեն Սիմոնյանի նախագծին անլուրջ են վերաբերվում անգամ թիմում. «Իրատես»

«Երկրի համար առաջնային բոլոր խնդիրները «լուծելուց», մարդկանց սոցիալական վիճակը բարելավելուց հետո իշխանությունները լծվել են քաղաքացիներին տուգանելու սրբազան գործին: Դիմակների, գույքահարկի թեման դեռ չմարսած՝ քաղաքացիների վզին շրջիկ առևտրի հարկն են ուզում փաթաթել, որ նրանք էլ ավելի մեծ խանդավառությամբ «դմփ-դմփ-հու» անեն: Չբավարարելով «անգրագետ պողոսների» համար օրական մի հարկ բստրելու մոլուցքը՝ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն անցել է […]

Միակ պատասխանատուն.Գևորգ Ստեփանյան

Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միակ պատասխանատուն… Երկրում ծառացած բազմաթիվ խնդիրների ֆոնին իշխանությունները շարունակում են մեղավորներ փնտրել։ Տրամաբանական է, որ իշխանության ղեկավարը կփորձի մեղավորներ կարգել՝ կադրային փոփոխությունների գնով ժողովրդին սիրաշահելու գնով։ Պառլամենտական կառավարման համակարգի պայմաններում և վարչապետի՝ անսահմանափակ լիազորությունների պարագայում երկրում տիրող իրավիճակն ունի մեկ պատասխանատու՝ ի դեմս գործող վարչապետի։ Երկու տարին բավական […]

ՀՀԿ -ն դիրքավորվում է

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի խոստացած հաջորդ ասուլիսը նվիրված է լինելու Ղարաբաղյան հակամարտության բանակցություններին։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Սերժ Սարգսյանի մյուս ասուլիսի կոնկրետ ժամկետը չնշեց, ասաց, որ ըստ ժամանակացույցի, պատշաճ կերպով կտեղեկացնեն այդ մասին։ Ինչ վերաբերում է առաջիկա անելիքներին, ապա Արմեն Աշոտյանն ասում է․ «Հանրապետականն, առհասարակ, շատ խիտ պլանավորած սեպտեմբեր ունի, կուսակցական աշխատանքներ, որոնք ուղղված […]

Մահվան ևս մեկ դեպք՝ ալկոհոլային թունավորումից

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանոլ), որից 19-ը մահվան ելքով: Դեպքերից 29-ը արձանագրվել է Արմավիրի մարզում՝ 10 մահվան ելքով, 15-ը Երևանում՝ 7-ը մահվան ելքով, 2-ը Կոտայքի մարզում՝ 2 մահվան ելքով: Դեռևս շարունակում է բուժում ստանալ 3 պացիենտ, որից 1-ը՝ Էրեբունի ԲԿ-ում (ծայրահեղ ծանր վիճակում (կուրություն)), 1-ը՝ Թիվ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի