Մոտ 10 հոգով, հավանաբար ոչ սթափ վիճակում, ներխուժել է Ամուլսարի տարածք եւ քարերով հարձակվել պահնորդների վրա. «Լիդիան»
Սեպտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերն Ամուլսարի ճանապարհները փակող հանցավոր խմբավորումը, մոտ 10 հոգով, հավանաբար ոչ սթափ վիճակում, ներխուժել է Ամուլսարի տարածք` հայհոյելով եւ քարերով հարձակում գործելով «Լիդիանի» պահնորդական ծառայության վրա։ Այս մասին հայտարարություն է տարածել «Լիդիան» ընկերությունը: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Խմբավորման անդամները սպառնացել են «Լիդիանում» աշխատող ու այդ պահին Ամուլսարի տարածքում գտնվող համայնքի բնակիչներին։ […]





































