26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ժողովրդավարությունը Հայաստանում ավարտվեց, երբ փողոցն ուլտիմատում ներկայացրեց ՀՀ-ին. Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ Yerkir.am-ը զրուցել է արտակարգ դրության ժամանակահատվածում կառավարության՝ կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետության, քաղաքական զարգացումների և Սահմանադրական դատարանում տեղի ունեցող գործընթացների մասին:

Ըստ Շարմազանովի՝ կառավարությունն իր ապաշնորհ գործողություններով նպաստել է Հայաստանում կորոնավիրուսի տարածմանը:

«Կառավարության աշխատանքի լավագույն գնահատականը, ցավոք, այն՝ հազարից ավելի մահերն են, որոնք կան: Մեր ընդդիմախոսները կարող են ասել՝ հո Նիկոլ Փաշինյանն իր տնի՞ց չի բերել կորոնավիրուսը: Ակնհայտ է, որ իր տնից չի բերել, բայց ամեն ինչ պետք է դիտել համեմատության մեջ: Եթե դիտարկում ենք մեր հարևան Վրաստանի և մեր պետության քայլերը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի, ապա տեսնում ենք, որ կորոնավիրուսի դեմ կարելի էր ճիշտ պայքարել, այլ ոչ թե համաճարակն օգտագործել սեփական քաղաքական նպատակներով»,- նշում է նա:

Խոսելով ՀՀԿ քաղաքական օրակագի մասին՝ Էդուարդ Շարմազանովն ասում է՝ ՀՀԿ քաղաքական օրակարգը շատ պարզ է՝ կառավարության ամբողջական հրաժարական, անցումային կառավարության ձևավորում ու արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

«Մենք պայքարել և պայքարելու ենք բացառապես օրինականության և Սահմանադրության շրջանակներում, և այդ պայքարի ճանապարհին չեմ բացառում նաև համագործակցությունը շատ այլ քաղաքական ուժերի հետ»,- նշում է նա:

Շարմազանովն ընդգծում է, որ թեև յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր սեփական օրակարգը, բոլորը համակարծիք են, որ այն, ինչ այսօր իրականացնում է կառավարությունը, չի սպասարկում ՀՀ թե՛ պետական շահը, թե՛ անվտանգությունը:

«Ժողովրդավարությունը Հայաստանում ավարտվեց, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ «կա՛մ ես կընտրվեմ ՀՀ վարչապետ, կամ ՀՀ-ն վարչապետ չի ունենա», երբ փողոցը ուլտիմատում ներկայացրեց ՀՀ-ին, երբ փողոցը և փողոցում գտնվող առաջնորդը շանտաժի ենթարկեցին ՀՀ-ին: Չեմ ասում, թե մեր ժամանակ խնդիրներ չեն եղել, բայց այս կերպ պետական  ինստիտուտների դեմ պայքարելը, այս ձև և այս չափով կառավարման հիմնական սկզբունքը, իշխանությունների տարանջատման սկզբունքը խախտելը ես նույնիսկ Տեր-Պետրոսյանի ժամանակ չեմ հիշում: Չնայած փակվում էին կուսակցություններ, մամուլի դեմ կար արշավանք, բայց նման տոտալ ճնշում ես չեմ հիշում»,- նշեց Էդուարդ Շարմազանովը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Վարդուհի Ստեփանյան

 yerkir.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ