14 Նոյեմբերի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի ուղերձը

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը ուղերձ է հղել  «Հայոց փառապանծ բանակի գեներալներ, սպաներ, սերժանտներ, զինվորներ, իմ զինակից ընկերներ Ժամն է ևս մեկ անգամ հաստատելու հայոց զինական ուժի փառքը: Լավագույն հայորդիների հազարավոր կյանքերի և արյան գնով վաստակած մեր ազատությունն ու անկախությունը նորից վտանգված է: Ադրբեջանը, ոգեկոչվելով մեր ազգի դարավոր թշնամու՝ Թուրքիայի բազմա­կող­մանի […]

Ռազմական ագրեսիայի ողջ պատասխանատվությունը կրում է պաշտոնական Բաքուն․ ՀՀԿ ԳՄ

Սիրելի՛ հայրենակիցներ, Այս առավոտ ադրբեջանական զինուժը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով՝ կրակ բացելով նաեւ խաղաղ բնակչության վրա: Ապրիլյան պատերազմից 4 տարի անց՝ հերթական անգամ արձանագրելով սեփական ապակառուցողական եւ ագրեսոր էությունը, Ադրբեջանի իշխանությունը պատերազմ է պարտադրում Արցախի ազատատենչ ժողովրդին: Ռազմական ագրեսիայի ողջ պատասխանատվությունը կրում է պաշտոնական Բաքուն: Այս վճռական պահին […]

Հակառակորդը շատ տեղերում հետ է շպրտվել՝ կրելով զգալի կորուստներ:. Մեր կողմից կան որոշակի կորուստներ, դրանք չնչին են. ՊՆ

Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի զինված  ուժերը լայնամասշտաբ հրետակոծության, օդային միջոցների կիրառմամբ եւ ցամաքային զորքերով անցել են լայնամաշստաբ հարձակման տարբեր հատվածներում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքով, մարտական գործողություններն այս պահին էլ ընթանում են. «Դրանք բավականին թեժ են, ՊԲ հրամանատարը, Արցախի նախագահը արդեն հայտարարություններ տարածել են […]

Պատերազմ է․․․ մոռացված են ներքին գժտություններն ու հակասությունները: Մենք միասնական ենք․ Վլադիմիր Գասպարյան

Վլադիմիր Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պատերազմ է: Առաջին անգամը չէ ոչ անցած երեսուն տարիներին, ոչ էլ մեր պատմության ողջ ընթացքում: Եվ առաջին անգամը չէ, որ ազգովի ոտքի ենք կանգնել՝ մեր տունը, մեր երեխաներին, մեր ապագան պաշտպանելու:  Պատմությունն է վկայում՝ երբ ազգովի ենք ելնում՝ հաղթում ենք: Հիմա էլ այդպես է: Բանակը թշնամուն մահացու հակահարված […]

Այսօր բոլորս պետք է համախմբվենք հայ զինվորի կողքին. Ծառուկյանը՝ կալանավայրից

Սիրելի՛ հայ ժողովուրդ, այսօր բոլորս պետք է համախմբվենք հայ զինվորի կողքին. Մեր ուժը մեր միասնությունն է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ով այս պահին կալանավորված է ընտրակաշառքների գործով: «Հայ զինվորն ու հայկական բանակն անպարտելի են: Աստված պահապա՛ն Հայաստանի և Արցախի հանրապետություններին, մեր զինվորներին, սպաներին և հայ ժողովրդին»,-գրել է նա:

Մեր պատասխանը լինելու է կոշտ ինչպես երբեք. Դավիթ Տոնոյանի ուղերձը

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը  ուղերձ է տարածել, որում մասնավորապես ասվում է: «Սիրելի հայրենակիցներ,  Այսօր վաղ առավոտյան, կոպտագույնս խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերն ու հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, ադրբեջանական զինված ուժերը հրթիռահրետանային և ավիացիոն միջոցների կիրառմամբ հարձակման են անցել արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով պաշտպանության բանակի մարտական դիրքերն ու Արցախի […]

Հայաստանում հայտարարվում է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք. Փաշինյան

Հիմա կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվում է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք, հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Որոշումը ուժի մեջ կմտնի հրապարակման պահից: Զորքերին կցագրված անձնակազմերին կոչ եմ անում ներկայանալ իրենց տարածքային զինկոմիսարիատներ: Հանուն հայրենիքի, հանուն հաղթանակ»:

ՀՀԿ Կանանց խորհրդի հանդիպումը Նոր Նորք ՀՀԿ գրասենյակում

ՀՀԿ Կանանց խորհրդի ղեկավար Կարինե Աճեմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ջերմ, անմիջական և բովանդակալից հանդիպում կանանց հետ, Նոր Նորք վարչական շրջանի Հանրապետական կուսակցության գրասենյակում»:      

ՌԴ ԱԳ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ Արցախում ստեղծված իրավիճակի հետ կապված. հայտնում է РИА Новости-ն: ՌԴ ԱԳՆ-ն կոչ է անում կողմերին անհապաղ դադարեցնել կրակը և իրավիճակի կայունացման ուղղված բանակցություններ սկսել: Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան հակառակորդը հարձակում է գործել ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի ողջ երկայնքով: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը և մայրաքաղաք Ստեփանակերտը: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի