Կառավարությունը շարունակում է միլիոնների հասնող գնումներ կատարել մեկ անձից՝ վիճահարույց գովազդի համար
Հայաստանում կորոնավիրուսի համավարակի տարածումից ի վեր կառավարությունը ավելի քան 31 մլն դրամ է հատկացրել «Կրի՛ր, որ կրենք» կարգախոսով պաստառների տպագրության, տեղադրման և գովազդային արշավի հետ կապված այլ ծախսերի համար։ Այս մասին NEWS.am–ը տեղեկացավ՝ ուսումնասիրելով վարչապետի աշխատակազմի՝ մեկ անձից կատարված գնումները։ Վարչապետի աշխատակազմը այս ամիսների ընթացքում «Կրիր դիմակ, փրկիր կյանքեր» խորագրով գովազդային արշավի համար միայն 12,6 […]





































