14 Նոյեմբերի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրք դերասանուհին պաշտպանել է Քարդաշյանին. նրան սպառնացել են Թուրքիայից վտարել Հայաստան

Թուրք դերասանուհի Դենիզ Չաքըրն արձագանքել է թուրքական «Show TV» հեռուստաալիքի լուրերի թողարկման հաղորդավարուհու գռեհիկ մեկնաբանությանը, որն արվել էր ամերիկահայ հեռուստատեսային աստղ Քիմ Քարդաշյանի հասցեին։ Լուրերի մեկնաբան Էջե Ուները, անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ սանձազերծված պատերազմի մասին Քարդաշյանի խոսքերին, նշել էր. «Քիմ Քարդաշյանը շատ է սիրում էկրաններից ցույց տալ իր մեծ «սկզբնաղբյուրը» և բոլորս մոտիկից տեսել ենք […]

ԱՄՆ կոնգրեսականները դատապարտում են Ադրբեջանին ու Թուրքիային Արցախի դեմ ռազմական հարձակման և այն դեպի Հայաստան ընդլայնելու համար

ԱՄՆ Կոնգրեսի մի շարք անդամներ ինչպես Սենատից, այնպես էլ՝ Ներկայացուցիչերի պալատից, հայտարարություններ են տարածել, որոնցով դատապարտում են Ադրբեջանին և Թուրքիային՝ ազատ և անկախ Արցախի Հանրապետության դեմ ռազմական հարձակման համար, հարձակում, որն ընդլայնվեց նաև դեպի Հայաստան, հաղորդում է Ամերիկայի հայկական ազգային համագումարը: «ANCA-ն ԱՄՆ Կոնգրեսին կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել Բաքվում Ալիևի ռեժիմին տրամադրվող ԱՄՆ […]

Այս պատերազմն իր անունն ունի՝ «Թուրքիան՝ ընդդեմ ազատ աշխարհի»․ իսրայելցի գործիչ․ Ժողովուրդ

Այս պատերազմն իր անունն ունի՝ Թուրքիան՝ ընդդեմ ազատ աշխարհի: Օաթերթի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց իսրայելցի քաղաքական գործիչ Ավիգդոր էսկինը: Ինչպես հայտնի է, Արցախում լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման առա­ջին օրերից միջազգային հանրությունն ակտիվորեն արձագանքում է դեպքերին, դատապարտում Ադրբեջանի գործողությունները: Եվ ահա, միեւնույն ժամանակ տարբեր տեղեկություններ էին շրջանառվում այն մասին, թե Իսրայելն այս պատերազմում կանգնած է […]

Փաշինյանը շարունակում է, իսկ նախկինները լծվել են Արցախին օգտակար լինելու գործին՝ չնայելով, թե ով է պետության ղեկին․ Հրապարակ

Մարդիկ առիթը բաց չեն թողնում նախկիններին մեղադրելու համար, որ իշխանությունների ձախողումն են երազում եւ ամեն անհաջողությունից ուրախանում են։ Անգամ ոմանք հայտարարում են, թե նրանց ցանկություններն է կատարում Ալիեւը, իսկ Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարեց, որ Ալիեւի ու ընդդիմադիրների տեսակետները, լեքսիկոնը համընկնում են։ Իրականում, այս օրերին մեծ թվով նախկիններ, որոնք շատ են տուժել Փաշինյանի իշխանությունից, իրենց նեղացածությունը […]

Արայիկ Հարությունյանը մարտական մկրտություն ստացավ։ երկիրը չբաժանեց նախկինների ու ներկաների․ Հրապարակ

Այս օրերին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մարտական մկրտություն ստացավ։ Շատերն են հիանում նրա պահվածքով, սակայն առավել ողջունելի է այն, որ նա, ինչպեսեւ խոստացել էր, երկիրը չբաժանեց նախկինների ու ներկաների։ Հակառակը՝ գիտակցում է միասնականության կարեւորությունը, հպարտանում դրանով։ Երեկ նա գրել է․ «Այսօր խորհրդակցություն ենք անցկացրել ՊԲ ձեւավորման ու կայացման ակունքներում կանգնած բարձրաստիճան նախկին հրամանատարների մասնակցությամբ: Այս […]

Խռոված որոշում։ Փաշինյանը չեղարկել է ՀՀ պատվիրակության այցը Ռուսաստան ․ Հրապարակ

Նիկոլ Փաշինյանի երեկ ընդունած որոշմամբ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հետ կանչվեց արձակուրդից։ Նա սեպտեմբերի 14-30-ը ներառյալ արձակուրդ էր մեկնել։ Թվում է՝ պատերազմի առաջին իսկ օրը ինքնակամ պետք է ընդհատեր արձակուրդը եւ այս օրհասական պահին վերադառնար աշխատանքի՝ հրաժարվելով մինչեւ վերջին օրը հանգիստը վայելելուց, ինչպես, օրինակ, իշխանությունների կողմից «մերժված» կաթողիկոսն ընդհատեց Իտալիա կատարած այցը եւ վերադարձավ։ Նիկոլ Փաշինյանը […]

«Հարգարժան նախագահ Ռոբերտ Քոչարյան, խնդրում եմ Ձեզ, զանգահարեք Վլադիմիր Պուտինին՝ Ձեր ընկերոջը»

Երգիչ Մհերը՝ Մգեր Արմենիան, ֆեյսբուքյան հանրագրում գրել է. «Հարգարժան նախագահ Ռոբերտ Սեդրակի Քոչարյան, Խնդրում եմ Ձեզ, զանգահարեք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ձեր ընկերոջը: Դուք ընկերներ եք, իսկ ընկերները իրար դժվարության մեջ չեն թողնում: Դուք կարող եք լուծել այս հարցը, քանի որ իմ երկրի ղեկավարությունն անկարող է, չի կարող կանգնեցնել պատերազմը: Այնինչ պատերազմն իրական է ու իսկական, […]

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ում Նիգերի մշտական ներկայացուցիչ Աբդու Աբարին, որն այժմ նախագահում է Անվանգության խորհրդում: «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներն աջակցում են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ ռազմական գործողություններն անմիջապես դադարեցնելու, լարվածությունը նվազեցնելու և անհապաղ բանակցությունների վերադառնալու վերաբերյալ հակամարտող կողմերին ուղղված կոչը»,- հայտնել է […]

Թուրքական, ադրբեջանական կամ որեւէ այլ շանտաժ մեր կողմից կտրուկ պետք է մերժվի. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքական, ադրբեջանական կամ որեւէ այլ շանտաժ մեր կողմից կտրուկ պետք է մերժվի։ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի