«Եթե Ադրբեջանը շարունակի իր ագրեսիվ գործողությունները, չենք բացառում, որ ՊԲ–ն միայն իր նախկին բնագծերը վերականգնելով չի բավարարվելու». Վահրամ Պողոսյան
«Այսօր արդեն երրորդ օրն է, ինչ Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվում են ինտենսիվ մարտեր ընթանալ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ ներկայացնելով սահմանին տիրող իրավիճակը: «Ամբողջ գիշեր շփման գծի գրեթե ամբողջ բնագծով ընթանում էին ինտենսիվ մարտեր, հատկապես կցանկանայի առանձնացնել՝ հյուսիսային և հյուսիս-արևելյան ուղղությունները»,- ասաց […]





































