Պատերազմ Արցախում, կողմերի հրադադար։ Ի՞նչ անել ահաբեկիչների հետ․ СМЕРШ /տեսանյութ/
Երկու օր է Նիկոլ Փաշինյանը քաղաքական ուժերի հետ քննարկումներ է անցկացնում։ Նախ` խորհրդարանական, երեկ էլ` արտախորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչների հետ։ Պատերազմի այս փուլում, երբ Փաշինյանն արդեն նպատակահարմար է համարում նախկին իշխանության ներկայացուցիչների տեսակետը լսել, նշանակում է` քաղաքական որոշումների ծանր փուլ ենք թևակոխել, և այս նպատակով նա մի սեղանի շուրջ է հավաքել բոլորին։ Երեկ մեկնարկել է նաև […]
Այսօր Կառավարությունում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել էարտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ: Հանդիպմանը մասնակցել են նախկին իշխող ուժի՝ «Հանրապետական» կուսակցության ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած «Հայ ազգային կոնգրես»-ի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, «Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր […]
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 12-ին հանդիպել է օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների՝ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ: Ինչպես տեղեկացրինՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանի վարչապետը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմի և դրանում Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ: Իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Բարև ձեզ, հարգելի […]
Արցախի ռուսական համայնքը դիմում է ներկայացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով «անհապաղ կանգնեցնել սարսափելի պատերազմը, որն Արցախի դեմ սկսել է Ադրբեջանը»: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Հարգարժան Վլադիմիր Վլադիմիրի, Ես՝ Գալինա Սոմովաս՝ որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախ) ռուսական համայնքի ղեկավար, դիմում եմ Ձեզ ինչպես իմ անունից, այնպես էլ շատ հայրենակիցներիս, որոնք այս հողում ապրելու խոր արմատներ […]
Լուսինե Այրապետյանի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը
ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ։ ԱԺ նախագահը Մատվիենկոյին տեղեկացրել է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի չպահպանման և խաղաղ բնակավայրերի շարունակվող հրթիռակոծման, ինչպես նաև թուրքական և միջազգային ահաբեկիչների ներգրավման վերաբերյալ։
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները Բրսոյան Գագիկ Սեդրակի, ծնվ. 2002թ. Օվսեյան Ռաֆայել Արմանի, ծնվ. 2001թ. Գրիգորյան Հովհաննես Կարլենի, ծնվ. 1995թ. Պահեստազորային Հովսեփյան Կամո Շահենի, ծնվ. 1976թ. Կամավորական Պետրոսյան Հաբեթ Վրեժի, ծնվ. 1965թ. Կամավորական Բուդուրյան Վահագն Նահապետի, ծնվ. 1996թ. Կամավորական Սարգսյան Ալեքսանդր Համլետի, ծնվ. 1988թ. Կամավորական Մաթևոսյան Լեռնիկ Մարտիկի, ծնվ. 1967թ. Պողոսյան Սարգիս Գարեգինի, […]
Մոտ ապագայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կդիմի հանրությանը եւ ինֆորմացիա կտրամադրի ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, կառավարությունից դուրս գալիս լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։ Սիմոնյանն ասաց, որ չի կարող ասել՝ ինչ ֆորմատով է լինելու վարչապետի խոսքը, իսկ հարցին՝ վարչապետի խոսքը, մասնավորապես, ինչի՞ն է վերաբերելու, Սիմոնյանը պատասխանեց. «Ամեն ինչին, մեր հասարակությունը […]





























