09 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բանակցային սեղանին մնում են ԵԱՀԿ ՄԽ առաջարկները․ առաջին փուլում՝ 5 շրջանների ազատումն է․ Լավրով

«Հակամարտության քաղաքական կարգավորում հնարավոր է»,- այս մասին այսօր ռուսաստանցի մի քանի լրագրողներին տված մեծ հարցազրույցի ընթացքում ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` պատասխանելով լրագրող Մարգարիտա Սիմոնյանի այն հարցին, թե` չնայած Մոսկվայում ձեռք բերված հրադադարի շուրջ պայմանավորվածություններին, դրանք չեն պահպանվում, և արդյո՞ք հնարավոր է հրադադար ընդհանրապես այս հակամարտության գոտում։ Սերգեյ Լավրովը նախ նշեց, որ բանակցություններն առանձնահատուկ […]

Պետք է անել հնարավորն ու անհնարինը Ռուսաստանի միջնորդությամբ հասնել պատերազմի դադարեցմանը. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պետք է անել հնարավորն ու անհնարինը Ռուսաստանի միջնորդությամբ հասնել պատերազմի դադարեցմանը»:

Թարգեք քննարկել թուրք-ադրբեջանական կտերը մեր դաշտում. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքիան Արցախի հարցով բանակցային սեղանի շուրջ տեղ չունի եւ չպիտի ունենա։ Դրա էլ ավելի կործանարար հետեւանքները կզգացվեն թե Արցախում, թե ողջ տարածաշրջանում։ Թարգեք քննարկել թուրք-ադրբեջանական կտերը մեր դաշտում։ #StopAzerbaijaniAggression #RecognizeArtsakh #StopErdogan»:

Շոյգուն բանակցություններ է վարել Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ

Ռուսաստանի Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսով բանակցություններ է վարել Հայաստանի և Ադրբեջանի ՊՆ ղեկավարներ Դավիթ Տոնոյանի և Զաքիր Հասանովի հետ, որի ընթացքում նա կոչ է արել ամբողջությամբ կատարել Մոսկվայում կողմերի ստանձնած պարտավորությունները, հաղորդում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը: «Բանակցությունների ընթացքում Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն կոչ է արել իր գործընկերներին ամբողջությամբ կատարել […]

Թուրքիան ոչ թե տարածքների խնդիր է դրել, այլ հայ բնակչության վերացման՝ ցեղասպանության․ ցեղասպանագետ/տեսանյութ/

Ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը Հենարան ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նկատեց, որ այս պատերազմում ոչ թե տարածքների հարց է դրված, այլ հայկական բնակչության վերացման, ինչը ձեւակերպվում է մեկ տերմինով՝ ցեղասպանություն։ Իսկ այս ոճրագործությունից մեր հարեւանները՝ փորձագետի խոսքով, հեռու չեն։ Տարիներ շարունակ այս պետություններում փառաբանվել է Ռամիլ Սաֆարովը, ով կացնահարել է հայ քնած սպային, թուրքական հասարակությունը կերակրվել է […]

Քչերը գիտեն, որ համաձայնագիրն ի սկզբանե ստորագրված է եղել ոչ թե Հայաստանի ու Ադրբեջանի, այլ Լեռնային Ղարաբաղի միջև։ Հեյդար Ալիեւն անձամբ ինձ խնդրում էր՝ ստորագրել․ Կազիմիրով

«Ես ոչ մի կասկած չունեմ, որ պատերազմը սկսվել է Ադրբեջանի նախաձեռնությամբ: Անիմաստ է մտածել, որ հայերին հանկարծ պետք է եկել որևէ բարձունք կամ տարածք գրավել Ադրբեջանից: Ավելին, այս պատերազմը պետք էր հենց Իլհամ Ալիևին, որպեսզի իր ժողովրդին ասելիք ունենար՝ ցանկանալով ապացուցել, թե կարող է ուժով վերցնել այն տարածքները, որոնք 90-ականներին զիջել էին»,- օրաթերթի հետ զրույցում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի