Դիմակավոր անձինք Սամվել Վարդանյանին դաժան ծեծել են /Տեսանյութ/
Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ` քպ-ական պատգամավորի հետ միջադեպի կապակցությամբ ձերբակալված Սամվել Վարդանյանը ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելիս` ճանապարհին, մի խումբ դիմակավոր անձանց կողմից ենթարկվել է դաժան ծեծի: Շուտով հնարավորություն կունենամ զրուցելու Սամվելի հետ, որից հետո կներկայացնենք մանրամասները»: Տեղի ունեցածին ֆեյսբուքյան եթերում անդրադարձել է նաև փաստաբան Ռուբեն Մելիքյանը։