«Գրավի չափ նշել ենք, բայց, ըստ էության, թողել ենք դատարանի հայեցողությանը՝ ողջամիտ չափ սահմանելու». Ծառուկյանի փաստաբան
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր շարունակեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդության քննությունը: Նախորդ նիստը հետաձգվել էր, քանի որ դատարանը պաշտպանական կողմից պահանջել էր ներկայացնել միջնորդության համար լրացուցիչ փաստաթղթեր: Այսօր պահանջված փաստաթղթերը ստանալուց հետո դատարանն անցավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: […]


































