Դեռ նման պլաններ չունեմ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք կմեկնի առաջնագիծ։ «Երբ անհրաժեշտությունը լինի, ես պատրաստ եմ հայրենիքին ծառայություն մատուցել, որևէ խնդիր չկա», – ասաց նա։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Արցախի նկատմամբ սանձազերծած պատերազմը դադարեցնելու մասին խոսելիս դարձյալ նախապայմաններ է նշել, չնայած միջազգային հանրության կոչերին` վերջ տալ ռազմական գործողություններն առանց որևէ նախապայմանի: Իտալական «La Repubblica» թերթին տված հարցազրույցում Ալիևն իր նախապայմաններն է թելադրել, անգամ կոմպրոմիսային տարբերակով հարցի լուծմանն անդրադառնալիս, նշելով, թե փոխզիջման պարագայում առաջինը պետք է զիջման գնա Երևանը: Ադրբեջանի նախագահը, […]
Ըստ վստահելի աղբյուրի` Սորոսենք վերջին հուսահատ ճիգերն են գործադրում, որպեսզի համացանցում պահպանեն հակազգային քարոզչության գիծը: Բանն այն է, որ գրանտակեր կադրերը վախենում են բացեիբաց հանդես գալ այդպիսի «գաղափարներով», եւ անգամ վարձատրությունն էապես ավելացնելը չի օգնում հաղթահարել այդ վախը: Թերթի աղբյուրի խոսքով, հիմա այդպիսի հանձնարարություններ համարձակվում են վերցնել միայն նրանք, ում քչից-շատից երաշխիքներ են տվել, որ […]
Հայաստանի եւ Արցախի իշխանությունները որոշել են գտնել ու պատժել դավաճաններին ու դասալիքներին՝ հենց թշնամու աչքի առաջ։ Սկզբում ՀՀ վարչապետն էր խոսում դրանից, թե բանակում դավաճաններ կան, ապա մամուլն ավելի կոնկրետ մատնանշեց նրանց անունները։ Հիմա էլ Արցախի նախագահն է լծվել նույն գործին։ Արայիկ Հարությունյանը երեկ մի տարօրինակ հայտարարություն տարածեց, որով ազդարարեց՝ պատերազմի առաջին օրերից Արցախի Հանրապետությունը […]
Պարոն Լավրովին ուզում եմ վստահեցնել, որ հակաահաբեկչական պայքարի ընթացքում մեզ հաջողվել է ոչնչացնել այդ ահաբեկիչների կեսից ավելին (զոհվել եւ վիրավորվել են), իսկ առաջիկայում ավելի վճռական պայքար ենք մղելու՝ ողջ մնացածներին ամբողջությամբ վերացնելու ուղղությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Նա, մասնավորապես, գրել է. «Սիրելի ՛ հայրենակիցներ Այսօր ուշագրավ հայտարարություն է […]
Պրն. վարչապետ, Հայ ժողովուրդն այսօր գոյապահպանական լրջագույն մարտահրավերի առջև է կանգնած: Իրավիճակն օրհասական է. պատերազմական գործողությունները՝ լայնամասշտաբ, զոհերն ու կորուստները՝ ծանր ու ցավալի: Հայ մտավորականների ներքոստորագրյալ համախմբումը համոզված է, որ այս ճակատագրական պահին Հայաստանի Հանրապետության իշխանությունը պարտավոր է հստակ և նպատակաուղղված քայլեր ձեռնարկել՝ արտաքին քաղաքական և դիվանագիտական ջանքերնառավելագույնս արդյունավորելու, ինչպես նաև ռազմական իրավիճակում կտրուկ բեկում […]




























