15 Նոյեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ղարաբաղի կենտրոնը կօգնի Երևանին և Բաքվին կապեր հաստատել. Պուտին

Լեռնային Ղարաբաղի մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնը, անհրաժեշտության դեպքում, կօգնի Հայաստանի և Ադրբեջանի կառավարական մարմիններին փոխհամագործակցություն հաստատել միջազգային մարդասիրական կազմակերպությունների և միմյանց միջև, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ուրբաթ նա հանդիպում է անցկացրել Ղարաբաղի շրջանում մարդասիրական հիմնախնդիրների լուծման վերաբերյալ և, այս հանդիպման շրջանակներում հայտարարել է կենտրոնի ստեղծման մասին, որը, նաև կզբաղվի փախստականների վերադարձի խնդրով: Նախագահը […]

Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ-ից

Ընդդիմադիր 17 կուսակցությունների այսօրվա հանրահավաքին ընդառաջ՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հրավիրվել էր ՀՔԾ: Այնուհետև նրան հրավիրել էին ԱԱԾ: Հանրահավաքի ավարտից հետո Ծառուկյանի հարցաքննությունն ավարտվեց:  ԲՀԿ ղեկավարի փաստաբան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Գագիկ Ծառուկյանը հարցաքննության էր հրավիրվել ոչ այն պատճառով, որ սահմանված արգելքին հակառակ հանրահավաք է կազմակերպել: «Գագիկ Ծառուկյանը կանչվել էր հարցաքննության ընտրակեղծիքների […]

«15։45-ին ընտանիքիս անդամներին հանձնել են ծանուցագիր, որ 16:00 ներկայանամ ՀՔԾ հարցաքննության։ Ակնհայտ է, որ ռեժիմը խուճապահար փորձում է մեզ լռեցնել»

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «15։45-ին ընտանիքիս անդամներին հանձնել են ծանուցագիր, որ 16:00 ներկայանամ ՀՔԾ հարցաքննության։ Ակնհայտ է, որ ռեժիմը խուճապահար փորձում է մեզ լռեցնել։ Չի ստացվելու։ No pasaran»։  

«Վանեցյանը պաշտպանական ուղղությունը չի լքել, մինչև վերջ կանգնել է». Լևոն Մնացականյան 168.am

Արդեն տևական ժամանակ է՝ իշխանամերձ շրջանակները,  իշխանության տարբեր ներկայացուցիչներ կեղծ լուրեր են շրջանառում այն մասին, թե «Հայրենիք» կուսակցության ղեկավար, Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին  տնօրեն Արթուր Վանեցյանը դասալիք է, Արցախում իրեն վստահված դիրքերը չի պաշտպանել և դիրքերում լուսանկարվելուց հետո այն լքել է և վերադարձել Երևան։ Ավելին, նոյեմբերի 10-ին՝ հայտնի եռակողմ համաձայնությունից հետո,  վարչապետ Նիկոլ Փաշինյանը […]

Նիկոլ Փաշինյանի խնդիրն է դիմանալ մինչև դեկտեմբեր. Արտակ Զաքարյան

Նիկոլը միամիտ տղա չէ, նա շատ լավ գիտեր, թե ինչ է սպասվելու իրեն Արցախը հանձնելուց հետո, ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը: «Իրականում, հոգեբանորեն Նիկոլն արդեն հեռացել է այն պահից, երբ ստորագրել և դավաճանել է մեզ բոլորիս։ Նա շատ լավ գիտի, որ այլևս չի կարողանալու ղեկավարել Հայաստանը։ Բայց նաև խնդիր […]

«Նիկոլն ու Աննան պիտի հեռացվեն, որ լռեն»․ Միքայել Մինասյան

Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլը մեզ լռություն է պարտք․ Նկատե՞լ եք, որ Հայաստանում, չնայած ահռելի զոհերին ու վիրավորներին, բացի ընտանիքներից, սուգ չկա։ Դուք գիտեք, որ Հայաստանում ամեն օր կորոնավիրուսից 30 մարդ է մահանում։ Մահանում է տանը, որովհետև առողջապահական համակարգը կոլապսի մեջ է։ Դուք կարդացել եք եռակողմ հայտարարությունը և արդեն գիտեք, որ պարտվել […]

Բաց նամակ. Այլևս մի՛ խոստացիր, մի՛ կեղծիր. մեր ապագան հանձնել էս թուրքին

Լավ իմացիր՝ «սապատավորին գերեզմանը կուղղի»: Գաղտնագողի հանձնել ես մեր ՀԱՅՐԵՆԻՔԸ: Էությամբ և բովանդակությամբ մնացել ես նույնը: Ձևդ միշտ էլ փոփոխական է եղել՝ արտաբերածդ ստին ու կեղծիքին սազող: Վերակենդանանալու ճանապարհներ ես փնտրում՝ դավաճանական ողջ ռեսուրսիդ գործադրմամբ: Նպատակդ անփառունակ ընթացքդ ձգելն է՝ հայ ժողովրդի գոյության հաշվին: Շահդ նյութկան է, անձնական բարեկեցությունդ է, պրիմիտիվ կենցաղային՝ առանձնատուն, վերտալյոտ, ավտո, ախռանիկ, կեղծ բարեխոսություններ, լավ կերակուր՝ մանկուց երազած, դուխի, ժամացույց, […]

Նոյեմբերի 22-ին՝ Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր և արարողություն հայկական եկեղեցիներում

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Հանրապետության նախագահը և Վեհափառ Հայրապետը հանդես են եկել կոչով՝ հաջորդ կիրակին՝ նոյեմբերի 22-ը, հայտարարել արցախյան ազատամարտում Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի օր և աշխարհի բոլոր հայկական եկեղեցիներում կատարել հիշատակի արարողություն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի