18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Նիկոլ Փաշինյանի խնդիրն է դիմանալ մինչև դեկտեմբեր. Արտակ Զաքարյան

Նիկոլը միամիտ տղա չէ, նա շատ լավ գիտեր, թե ինչ է սպասվելու իրեն Արցախը հանձնելուց հետո, ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

«Իրականում, հոգեբանորեն Նիկոլն արդեն հեռացել է այն պահից, երբ ստորագրել և դավաճանել է մեզ բոլորիս։

Նա շատ լավ գիտի, որ այլևս չի կարողանալու ղեկավարել Հայաստանը։

Բայց նաև խնդիր ունի «հանձնելու գործը մինչև վերջ տանել»։ Այդ հարցում իրեն օգնում է հայտարարված ռազմական դրությունը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, որոշ բարձրաստիճան ոստիկաններ և Հայաստանի ապագայի վրա թքած ունեցող անտարբեր քաղաքացիները։ Իսկ խանգարողները հիմականում պատասխանատու, գիտակից քաղաքացիներն ու ընդդիմադիրներն են։

 

Նիկոլի խնդիրն է դիմանալ մինչև դեկտեմբեր, հետո իրեն այլևս պետք չի լինի ո՛չ ռազմական դրության ռեժիմը, ո՛չ սեփական օգտագործման պատգամավորները, ո՛չ դեբիլ զոմբիները, ո՛չ էլ, այսպես կոչված, ուժայինները», – գրել է Արտակ Զաքարյանը՝ հետգրությամբ ընդգծելով՝ «мавр сделал своё дело, мавр может уйти»:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ