13 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձը՝ ստեղծված վիճակի վերաբերյալ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես է եկել ուղերձով՝ ստեղծված իրավիճակի, սպասվող զարգացումների եւ ապագայի հանդեպ մեր ունեցած տեսլականի վերաբերյալ։ Ստորեւ ներկայացնում ենք ուղերձն ամբողջությամբ. Սիրելի՛ հայրենակիցներ Քանի որ ուղերձի տեսանյութի հետ կապված տեխնիկական խնդիրներ են առաջացել, իսկ այս իրավիճակում ժամանակը շատ կարևոր է, այդ պատճառով նախքան տեսանյութի տեխնիկական խնդիրների կարգավորումը հրապարակում եմ իմ ուղերձի ամբողջական […]

Ոնց է լինում, որ 100 զինվոր միանգամից գերի է ընկնում ադրբեջանցու ձեռքին. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Ինքս ռազմական գործից գրեթե չեմ հասկանում…Բայց ունեմ լիքը հարցեր…   Ահա…   1․Բացատրեք, խնդրում եմ, էդ ոնց է լինում, որ 100 զինվոր միանգամից գերի է ընկնում ադրբեջանցու ձեռքին…100 հայ զինվորը նորմալ պայմաններում մի ամբողջ զորքի ուժ ունի, չկասկածեք, ուրեմն՝ էդ ոնց է լինում…Ուր […]

«Ծնողներն ասում են՝ տարածված տեսանյութում իրենց երեխաներն են». Սոֆյա Հովսեփյան

 ԱԺ «Իմ քայլը» խմբակցության Շիրակի մարզից պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը A1plus.am-ի հետ զրույցում նշել է, որ երեկվանից ողջ գիշեր իրեն դիմած ծնողները հաստատել են, որ ադրբեջանական կողմից տարածված տեսանյութում իրեն երեխաներն են։   «Ինձնից հասնում է միայն հավատալ ծնողին, որովհետև բացի իրենցից որևէ մեկը ավելի լավ չի ճանաչի իրենց երեխաներին»,- նշել է պատգամավորը՝ հավելելով, որ ինքը […]

«Էն միակ հույսը, որ անտառներում ողջ մնացած երեխա ունենք, էդ հույսն էլ չկա». անհետ կորածների ծնողները կոտրեցին ՊՆ-ի անցակետի դարպասները

Անհետ կորած զինծառայողների հարազատները հավաքվել են Պաշտպանության նախարարության դիմաց: Նրանք հանդիպում են պահանջում՝ փորձելով տեղեկություն ստանալ իրենց որդիներից:  Ծնողներն ասում են՝ պատկան մարմինների հետ հանդիպումների ժամանակ իրենց խաբում, ճանապարհում են: «Պատերազմից հետո ավելի քան 40 օր անց 100 գերի են տարել, ի՞նչ է մտածում «վեր ընկած» ղեկավարությունը: Էն միակ հույսը, որ անտառներում ողջ մնացած երեխա […]

«Քանի Արցախի նախագահի լայվը տեխնիկական պատճառներով մի երկու ժամով «հետաձգվել է»՝ պահն օգտագործեմ ու նրան մի քանի հարցադրում ուղղեմ՝ հույս ունենալով, որ առաջիկա լայվում դրան կանդրադառնա». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Քանի Արցախի նախագահի լայվը տեխնիկական պատճառներով մի երկու ժամով «հետաձգվել է»՝ պահն օգտագործեմ ու նրան մի քանի հարցադրում ուղղեմ՝ հույս ունենալով, որ առաջիկա լայվում դրան կանդրադառնա։ Առաջին, ի՞նչ կարգավիճակում են Հադրութի շրջանի երկու գյուղերը՝ Խծաբերդն ու Հին Թաղերը, ում վերահսկողության տակ են և ինչ ճակատագիր է սպասվում։ […]

Նիկոլավիրուսից կորցնում են տեսողություն, լսողությունը և հարթվում են ուղեղի ծալքերը. Կարեն Ավագյան

Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե մարդիկ կորոնավիրուսի հետևանքով կորցնում են համն ու հոտը, ապա նիկոլավիրուսից կորցնում են տեսողություն, լսողությունը և հարթվում են ուղեղի ծալքերը։ Նրանց մնում է միայն շոշափելիքի զգացողությունը, որն արդյունավետ օգտագործում են»։

Անհետ կորած զինվորների ծնողները կոտրեցին ՊՆ-ի դուռը. «Փաստինֆո» (Տեսանյութ)

Անհետ կորած զինվորների ծնողները, որոնք ակցիա էին իրականացնում ՊՆ-ի դիմաց, կոտրեցին ՊՆ-ի դուռն ու փորձեցին մտնել ՀՀ ՊՆ-ի վարչական շենք:  «Փաստինֆո»-ի թղթակցի փոխանցմամբ՝ անհետ կորած զինծառայողներին հաջողվել է դարպասներից անցնել ու մտնել ՊՆ վարչական շենքի բակ։ Այս պահին նրանք վարչական շենքի մոտ են։ Ծնողներն արդեն տևական ժամանակ է ակցիա են իրականացնում ՀՀ ՊՆ-ի, Կարմիր Խաչի դիմաց՝ պահանջելով […]

Խծաբերդի մոտ կամավորականների 150 հոգանոց խումբ գերի է ընկել. մեծ մասը Շիրակի մարզից են․ armeniasputnik.am

Հարազատներն ադրբեջանական տիրույթում են տեսել ու ճանաչել իրենց հարազատներին։ Շիրակի մարզի տարբեր համայնքերից ահազանգում են՝ հարազատները 3 օր Արցախի Խծաբերդի մոտակայքում շրջափակման մեջ են եղել, հիմա էլ գերի են ընկել։ Շիրակի մարզի բնակչուհի Ռ. Թ.–ն Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ իր փեսան՝ Հայկազ Կորյունի Հովհաննիսյանը (ծնված 1992 թ.-ին), իր կամավորական ընկերների հետ ավելի քան 3 օր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի