13 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանը սենսացիոն հայտարարություն է արել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում սենսացիոն հայտարարություն է արել` նշելով, որ Հին Թաղերում և Խծաբերդում հայ զինվորականներից բացի նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ:  «Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ: Կապի խնդիր կա, որովհետև տեղանքի բերումով, նաև իրադարձությունների բերումով հաղորդակցության որոշակի խնդիրներ կան, ընդորում՝ այդ խնդիրներն ունեն նաև ռուս խաղաղապահները, […]

Սահմռկեցուցիչ փաստեր։ Թշնամու կողմից նախօրեին գերեվարված կամավորների թիվը ոչ թե 150 է, այլ 171

Թշնամու կողմից նախօրեին գերեվարված կամավորների թիվը ոչ թե 150 է, այլ 171։ Երեք օր առաջ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերը գրավելիս թշնամին գերեվարել է 171 հայ կամավորների։ Mediaport-ի` ՊՆ աղբյուրի փոխանցմամբ, գերեվարված կամավորները Գյումրիի գնդի և Արմավիրի ուսումնական բազայի հիման վրա կազմավորված բրիգադի կամավորներն էին, որոնք գնացել էին Հադրութի շրջան՝ հերթափոխի։ Վերջին անգամ […]

Հայաստան՝ ոտքի՜. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   « «Моя хата с краю» տեսակն ինձ համար շուտով ոչինչով չի տարբերվելու դավաճանների ոհմակից, վերջիններս էլ վաղուց չեն տարբերվում թուրքից։ Լուռ հանցակիցները նույնպես հանցակից են։   Հայաստանն արժանի է պատվի։   Հայաստան՝ ոտքի՜։ #հողատու #օղռաշ»:

Հողատուի ամեն մի օրը իշխանության մեջ ոչ միայն նոր տարածքների զիջում է, այլ նաեւ նոր գերեվարված հայորդիներ. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Հողատուի ամեն մի օրը իշխանության մեջ ոչ միայն նոր տարածքների զիջում է, այլ նաեւ նոր գերեվարված հայորդիներ։   Նա պետք է հեռանա եւ դատապարտվի»։

ԱԺ աշխատակազմին գաղտնի պարգեւավճար են տվել. «Փաստինֆո»

Սոցիալ-տնտեսական ճգնաժամում գտնվող երկրում շարունակվում է պարգեւավճարների բաշխումը։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ԱԺ աշխատակազմի աշխատակիցներին վերջերս պարգեւավճար է տրվել, ընդ որում՝ աշխատավարձի 100%-ի չափով: Պարգեւավճարի կարգադրությունը գաղտնի է պահվում։ Տեղեկությունը ճշտելու համար «Փաստինֆո»-ն կապ է հաստատել՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանի հետ, որը հարցը լսելուց հետո ոչ թե այն հերքել է, այլ առաջարկել է դիմել գրավոր։ Նշենք, որ […]

Արդեն գյուղերը կամավորներով ու զինվորներով ես հանձնում. Հովհաննես Սահակյան

Հովհաննես Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Ու՞ր է պետությունը, ու՞ր է բանակը:   Նիկո՛լ, այ անհայրենիք, այ հողատու, այ դավաճան, այ ստահակ, այ խեղկատակ…   Արդեն գյուղերը կամավորներով ու զինվորներով ես հանձնում ․․․   Անբարոյական վիժվածքը մինչև վերջ կործանում է երկիրը․․․»:

Իշխանությունը քրեական գործեր հարուցելու շանտաժով՝ պատերազմ զորակոչվածներին ստիպում են գնալ Փաշինյանի երթին. Mediaport

Mediaport-ին հայտնի է դարձել, որ այսօր օրերին «Իմ քայլ»-ի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը և ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը զբաղված են դեկտեմբերի 19-ին կայանալիք Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ դեպի Եռաբլուր երթի համար մարդկանց հավաքագրելով: Մասնավորապես` հայտնի է դարձել, որ վերջիններս հատուկ ընտրում են պատերազմի այն մասնակիցներին, ովքեր ռազմի դաշտում հրամանատարներ չունենալու պատճառով նահանջել են կամ հարկադրված են […]

Խծաբերդ գյուղի ուղղությամբ այս օրերին անհետ կորել է շուրջ 60 զինծառայողից բաղկացած մի ստորաբաժանում. Արտակ Բեգլարյան

Հայ նոր ռազմագերիների վերաբերյալ տեղեկության շուրջ կապ եմ հաստատել մի շարք մարմինների ու տեղում գտնվող որոշ զինծառայողների հետ, այս մասին հայտնում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։ «Ըստ իմ հավաքագրած նախնական տվյալների՝ Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի ուղղությամբ այս օրերին անհետ կորել է շուրջ 60 զինծառայողից բաղկացած մի ստորաբաժանում, բարձր հավանականությամբ որն էլ երևում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի