5000 զոհերը գիշերը երազին չեն գալի՞ս, գլուխը ո՞նց է դնում բարձին. Էդուարդ Շարմազանով
ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովը պատասխանելով հարցին, թե ով է արտահերթ ընտրություններն անցկացնելու, քանի որ Փաշինյանն ամեն ինչ անում է, որ կա՛մ ինքը, կա՛մ «իր մարդը» լինի իշխանության, հայտարարելով, թե Վազգեն Մանուկյանը չի կարող լինել արդար ընտրությունների երաշխավոր, քանի որ նրա շուրջը հավաքված մարդիկ ընտրություններ են կեղծել, նշել է, որ եթե իրենց կառավարությունը կեղծել է ընտրությունը, ապա ո՞նց է Փաշինյանը հայտնվել խորհրդարանում։
«Կարո՞ղ է մանկությանս երազանքն է եղել, որ Փաշինյանը ԱԺ պատգամավոր դառնա։ Եթե կեղծել ենք, ինչու՞ 2017-ի ընտրությունները չի բողոքարկել։ Հո ասելով չէ՞։ Ինքը այդ «կեղծված» խորհրդարանի կողմից չի՞ վարչապետ ընտրվել։ Այդ «կեղծարարների» 80 տոկոսը հիմա իր կողքին է, թե՞ որ իրեն են ծառայում, հիմնադրամներին մուծվում են, ուրեմն լավն են։
Այս կարգի բոլոր հարցերը երկրորդական են, հիմա հիմնական օրակարգից չպետք է շեղվել՝ հեռացնել Նիկոլ Փաշինյանին և մեր գերիների հարցը լուծել։ Հայ ազգը հաղթելու է իր միջի տականքին»,- ասում է Է.Շարմազանովը։
Խոսելով երկրում ստեղծված ծանր իրավիճակի և ժամանակավոր կառավարության առանջային քայլերի մասին ԱԺ նախկին փոխխոսնակը նշել է, որ այս պահին կարևոր է մի քանի ուղղություններով կանգնեցնել ամենօրյա կորուստները, որն արդեն իսկ հաջողություն կլինի։
«Նիկոլից վատ այլևս անհնար է, որ լինի։ 5000 զոհերը գիշերը երազին չեն գալի՞ս, գլուխը ո՞նց է դնում բարձին։ Ինչպե՞ս է նայում 10 հազարից ավելի վիրավորների ծնողների աչքերին։ 2,5 տարի Արցախի հերոսներին մերժեցիր, կալանավորեցիր, տուշոնկա շոուներ կազմակերպեցիր, դավադիր ուժեր էիր որակում արցախյան հերոսներին։ Այդ ամենը, անշուշտ, այսպիսի վիճակի պիտի հանգեցներ»,- ասում է Է. Շարմազանովը։
1or.am