09 Հուլիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մի շտապեք ուրախանալ ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ հայտարարված սանկցիաներից. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Մի շտապեք ուրախանալ ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ հայտարարված սանկցիաներից։   Հիշեք, որ այդ պատժամիջոցների պատճառը ռուսական ՀՕՊ համակարգերի գնումն է։   Վստահ եղեք, որ Էրդողանն այս փաստը շարունակաբար փորձելու է թանկով վաճառել Ռուսաստանի վրա, այդ թվում՝ Հարավային Կովկասում։   Իսկ մենք արտաքին քաղաքականություն չունենք եւ […]

Շարունակում ենք մեր պայքարը. Շաբաթ օրը հանրահավաք է հրավիրվում. Իշխան Սաղաթելյան

Ուս ուսի տված շարունակում ենք մեր պայքարը հանուն հայրենիքի փրկության, տեսաուղերձում հայտնել է ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։ «Նիկոլ Փաշինյանը ժամ առ ժամ կորցնում է առանց այդ էլ գոյություն չունեցող իր իշխանությունը», – նշել է Սաղաթելյանը։ Նա ընդգծել է, որ վարչապետը երկիրը տանում է դեպի անդունդը ու կործանում պետականությունը։ «Այսօր հայ մարդը դուրս է եկել […]

Հիմա էլ սգո օրն էս փորձում ծաղրել. Աննա Մկրտչյան

ՀՀԿ ԵԿ անդամ Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Մենք համոզվել ենք, որ քո համար սրբություն չկա։   Անհայրենիք ոչնչություն 18-ին ապրիլի 24-ն էիր ուզում ծաղրանքի վերածել, հիմա էլ սգո օրն էս փորձում ծաղրել։ #անգերեզման_ես_սատկելու»:

Չհամարձակվես պղծել տղերքի շիրիմները քո կեղտոտ ներկայությամբ. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նահատակների, զոհերի, լույս տղաների հիշատակին հարգանքը կլիներ քո հեռացումը, դավաճան, եւ ոչ թե մտացածին երթի անցկացումը դեկտեմբերի 19-ին, բերանդ արնոտ այ մարդակեր, հայրենիք ծախած այ սրիկա, ամբողջ աշխարհը գիտի, որ դու ես այդ զոհերի դահիճը, քո կամքով, քո ամենաթողության եւ դավաճանության արդյունքում են զոհվել […]

Պարտության հասցեն՝ Նիկոլի փակուղի

Այլընտրանքային նախագծեր խումբը գրում է. Հայաստանում իրավիճակի հանգուցալուծումըտեխնիկապես ձգձգվում է։ Բայց սա զուտ տեխնիկական խնդիր չէ։ Թեև  բովանդակային առումով հարցը լուծված է, բայց նոր հրաժարականի և նոր կառավարության ձևավորման՝ տեխնիկական թվացող խնդիրն իր մեջ ունի անկայունության մեծ պոտենցիալ ու նաև մեր երկրի անվտանգության և ամբողջականությանը սպառնացող ռեալ ռիսկեր։ Հիմնական դրույթներով հասկանանք իրավիճակը. Պատերազմ, պարտություն, ծանր […]

Վազգեն Մանուկյանը հանդիպել է խմբագիրներին. վերջիններս լուրջ մտահոգություն են արտահայտել

Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր հանդիպել է հայաստանյան մեկ տասնյակից ավելի լրատվական կայքերի խմբագիրների հետ: Քննարկման առանցքում եղել է Հայաստանում ստեղծված իրավիճակը, մասնավորապես այն խնդիրները, որոնք առնչվում են պատերազմին, դրա հետևանքներին, երկրում ստեղծված ներքաղաքական ճգնաժամին, շարժման հետագա գործողություններին ու ծրագրերին: Վազգեն Մանուկյանը ներկայացրել է իրավիճակի վերաբերյալ իր գնահատականներն ու խորը մտահոգությունները, հնարավոր […]

«Հուսով եմ՝ վարչապետը իր մեջ կգտնի համարձակություն՝ կայացնել հեռանալու որոշում՝ ի շահ մեր երկրի ապագայի»․ Կարեն Կարապետյան

ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարություն է տարածել ՀՀ–ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, որում ասված է․ «Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը գտնվում են խորը ճգնաժամի մեջ՝ բարոյական, հոգեբանական, քաղաքական, տնտեսական, սոցիալական, արժեքային: Դժվար է պատկերացնել ավելի խորը ճգնաժամ. ինչ ավելի պետք է լինի: Կարծում եմ, այն կառավարությունը, ում կառավարման օրոք և արդյունքում առաջացել է այս ճգնաժամը, […]

Մարուքյանը ոտքի չի կանգնել. ուշագրավ դրվագ՝ ԱԱԽ վերջին նիստից /տեսանյութ/

Mediaport-ին հայտնի է դարձել, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանի հրավիրած ԱԱԽ նիստին, որին մասնակցել են նաև ընդդիմադիրները, ՀՀ վաչապետի արարողակարգի ծառայության աշխատակիցն անհատապես մոտեցել է բոլոր ներկաներին և խնդրել՝ Փաշինյանի դահլիճ մտնելու պահին ոտքի կանգնել։ Նիստի բոլոր մասնակիցները կատարել են խնդրանքը, բացի Էդմոն Մարուքյանից, որը շարունակել է նստած մնալ։ Փաշինյանի լրատվական ծառայությունը ստիպված մոնտաժել է տեսանյութը՝ […]

Տղեք դուք հաղթել եք, բարով վերադարձաք. Հովհաննես Սահակյան

Հովհաննես Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Մեր տղերքը վերադարձան։   Տղեք դուք հաղթել եք, բարով վերադարձաք տուն…   Սպասում ենք մնացած տղեքին ու աղոթում նրաց համար։ #Վերադարձեք #Սպասում ենք #Աղոթում ենք»:  

Պարոնայք գեներալներ և սպաներ. Արտակ Զաքարյան

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Պարոնայք գեներալներ և սպաներ (բոլոր կառույցների)   Այսքանից հետո, երբ վերադասը ձեզ խրախուսի, դուք ի՞նչ եք պատասխանելու. «ծառայում եմ Հայաստանի Հանրապետությա՞նը»։   Բա որ ծառայում եք, ինչու՞ եք թույլ տալիս, որ այդ հանրապետությունը, ձեր աչքի առջև այսպես անարգվի, նվաստացվի ու բարոյազրկվի»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի