09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Այսօր թուրքը եկել, GPS-ով իրենց կետերը «խփել» է. Շուռնուխի մի թաղամաս անցնում է Ադրբեջանին. գյուղապետ

Շուռնուխի մի թաղամաս անցնում է Ադրբեջանին, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը:

«Պետական մայրուղին անցնում է մեր գյուղով, գյուղը բաժանում 2 մասի: Մի թաղամաս մնում է մայրուղու ներքևում: Այսօր թուրքը ռուսի հետ եկել է, GPS- ով իրենց կետերը «խփել», որոշել՝ որտեղից որտեղ: Գյուղը ներքևի թաղամասից զրկվում է: Ներքևի թաղամասում 12 տուն կա, մեկ տուն «պլստում» է, մնում է մեր սահմանում», – ասաց Արշակյանը:

Գյուղապետի խոսքով՝ այնպես չէ, որ գյուղը դատարկված է: Միայն մի հատվածից մի քանի ընտանիք դուրս է եկել՝ անվգանտության նկատառումներից ելնելով: Վերոնշյալ տարածքը ազատելու մասին Արշակյանն ասաց, որ դեռ ոչինչ չի հրահանգվել:

Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Երկու բնակավայր ունենք, որոնց հետ կապված կարող են ծագել որոշակի հարցեր. մեկը Որոտանի մասին է, երկրորդը՝ Շուռնուխի, որտեղ կան որոշակի սահմանային հարցեր, որոնց շուրջ ամենօրյա աշխատանք է տեղի ունենում»:

 Վարչապետի խոսքով՝ այդ հարցերը կարող են որոշակի ցավոտ իրավիճակների բերել:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ