08 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եռաբլուրում Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է տեղադրվել

Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում այսօրվանից եռօրյա սուգ է հայտարարված: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակը հավերժացնող հուշապատի մոտ վաղ առավոտից ծաղկեպսակ է տեղադրվել։ Սա մինչ այժմ հուշապատի մոտ տեղադրված միակ ծաղկեպսակն է։  

Հրապարակի տարբեր անկյուններում հավաքված են պետական հիմնարկների աշխատակիցներ․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Նայում եմ հրապարակի տարբեր անկյուններում հավաքված են պետական հիմնարկների աշխատակիցներ։ Խումբ-խումբ։ Թաղապետարանի աշխատակիցները մի տեղ են, ԱԻՆ աշխատակիցները՝ մեկ այլ տեղ ու այդպես շարունակ։ Խղճուկ տեսարան է։ Հարգելի քաղաքացիներ, դուք դեռ կարող եք խուսափել այդ խայտառակությունից։ Բոլորիդ գիտենք և ճանաչում ենք։ Հենց շարք մտնեք, ցույց ենք տալու […]

Իշխանական աթոռից կառչած մնալու հիվանդագին մոլուցքը և մարդկանց նկատմամբ դույզն-ինչ հարգանքի բացակայությունը թույլ չեն տալիս ներկայիս իշխանավորներին ուղիղ նայել իրականությանը։ Կանադահայոց Թեմը պահանջում է Փաշինյանի հրաժարականը

Իշխանական աթոռից կառչած մնալու հիվանդագին մոլուցքը և մարդկանց նկատմամբ դույզն-ինչ հարգանքի բացակայությունը թույլ չեն տալիս ներկայիս իշխանավորներին ուղիղ նայել իրականությանը: Այս մասին կոչ է հղել Կանադահայոց թեմի առաջնորդ Տ. Աբգար Եպիսկոպոս Հովակիմյանը։ Նրա կոչում, մասնավորապես, նշվում է. «Կանադահայոց Թեմի Առաջնորդի Կոչը Հայաստան Աշխարհն ամիսներ ի վեր ապրում է իր ժամանակակից պատմության ամենադաժան և տխուր շրջաններից […]

Հրատապ. Հանրապետության Հրապարակ այս պահին մարդիկ են բերում քրեական հեղինակություններ, նորատուսցի Արա և Ալիկ Բանդուրյանները /տեսանյութ/

ՀՐԱՏԱՊ. Հանրապետության Հրապարակ այս պահին մարդիկ են բերում քրեական հեղինակություններ, նորատուսցի Արա և Ալիկ Բանդուրյանները: Կադրում երևում է 777 SN 77 պետհամարանիշով Camry մակնիշի մեքենան, որը պատկանում է Բանդուրյաններին:

Հրատապ. ԱԻՆ պաշտոնյաներին հրահանգված է հավաքվել Պարոնյան թատրոնի մոտ /ֆոտո/

ՀՐԱՏԱՊ. ԱԻՆ աշխատակիցներին հրահանգված է հավաքվել Պարոնյան թատրոնի մոտ: Լուսանկարում 1-ը Մկրտչյան Արսենն է՝ ԱԻՆ ՃԿԱԿ պետի տեղակալը, 2-ը՝ Գևորգյան Արմենը ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության պետը, որոնք համակարգում ենք մարդկանց երթի տանելու պրոցեսը:

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը զգուշացրել է, որ երթին չմասնակցած աշխատակիցներն առաջիկա երկուշաբթի կազատվեն աշխատանքից

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն անձամբ զանգահարել է բոլոր բաժինների պետերին և ստիպել, որպեսզի կոմիտեի բոլոր աշխատակիցներն այսօր մասնակցեն Նիկոլ Փաշինյանի կազմակերպած երթին։ Թովմասյանը նաև զգուշացրել է, որ երթին չմասնակցած աշխատակիցներն առաջիկա երկուշաբթի կազատվեն աշխատանքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի