«Վարչապետի հետ հանդիպումը ոչ թե չգոհացրեց, բայց չբավարարեց էլ». Անհետ կորածների հարազատները ՌԴ դեսպանության դիմաց են
Անհետ կորած զինծառայողների ծնողները հավաքվել են ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանության դիմաց՝ իրենց երեխաների ճակատագրի վերաբերյալ պատասխաններ ակնկալելով ՌԴ իշխանություններից։ «Ուղերձս մեր հայ ազգի ներկայացուցիչներին՝ գտնել այլ տարբերակներ այս մարդկանց օգնելու, ժողովրդի լեզվով ասեմ՝ լավ տղերքին եմ ասում, թե՛ Հայաստանի, թե՛ արտերկրի: Այն մարդիկ, ովքեր ունեն հնարավորություն մեր ժողովրդին, մեր ազգին, էս սգավոր ծնողներին օգուտ տալու ինչ-որ ձևով (կարող […]





































