12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Որոտանի տարածքից մի հատված անցնում է հակառակորդին. գյուղապետ

Որոտանի տարածքից մի հատված անցնում է հակառակորդին:

«Տարածքները, բնակելի շենքերը, օբյեկտները, որոնք մեր վարչական տարածքինն են, տալիս ենք Ադրբեջանին, մտնում են իրենց տարածք», – Aysor.am-ի հետ զրույցում ասաց Որոտանի գյուղապետ Սուրիկ Օհանջանյանը

«20 տարուց ավելի է՝ աշխատում եմ ղեկավարությունում ու գիտեմ՝ դա մեր վարչական տարածքն է, բայց տալիս են իրենց», – նշեց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Շուռնուխի մի թաղամաս՝ 11 տուն, անցնում է Ադրբեջանին:

Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Երկու բնակավայր ունենք, որոնց հետ կապված կարող են ծագել որոշակի հարցեր. մեկը Որոտանի մասին է, երկրորդը՝ Շուռնուխի, որտեղ կան որոշակի սահմանային հարցեր, որոնց շուրջ ամենօրյա աշխատանք է տեղի ունենում»:

 Վարչապետի խոսքով՝ այդ հարցերը կարող են որոշակի ցավոտ իրավիճակների բերել:

 
KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ