11 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անթույլատրելի է աճյունների որոնումը դադարեցնելը. Անի Սամսոնյան

Անթույլատրելի է, որպեսզի որոնողական աշխատանքները կանգ առնեն, որովհետև ցանկացած հապաղում ոչ նպաստավոր պայմաններ է ստեղծում զոհերի աճյունները փնտրելու և գտնելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով ավելի վաղ Արցախի ԱԻՊԾ-ի տարածած հաղորդագրությանն առ այն, որ ադրբեջանական կողմը առանց մեկնաբանության արգելել է Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող […]

Սրանք միջազգային ռազմաարդյունաբերական ցուցահանդեսի համար ծախսել են 25 մլն դրամ և ցուցադրել միայն բուկլետ. Հայկ Մամիջանյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   « «Լկտի սուտ է և պարունակում է պետական գաղտնիք», որ սրանք միջազգային ռազմաարդյունաբերական ցուցահանդեսի համար ծախսել են 25 մլն դրամ և ցուցադրել միայն բուկլետ:   Արդեն այսօր Հայաստանի տաղավարում կցուցադրվի բանակաշինության հարցում առանցքային նշանակություն ունեցող ԿԼՈՒԲՆԻԿԸ, ՄԱՅԿԱՆ ու ՏՌՈՒՍԻԿԸ: (ինձ էլ ա զզվելի էս […]

«Այս հարուցված քրեական գործն իր մեջ ունի զրո տրամաբանություն» Կարեն Բեքարյանն ազատ արձակվեց /տեսանյութ/

«Քառյակ մեդիայի» համահիմնադիր Կարեն Բերքարյանը հայտարարեց, որ իրեն առաջադրված մեղադրանքն ունի 0 տրամաբանություն: Բեքարյանն ասաց, որ իրեն ձերբակալել են բացառապես VPN համակարգից օգտվելու համար, իսկ մասնագիտական կարիքներից ելնելով այդ համակարգից օգտվում է տարիներ շարունակ՝ ադրբեջանական լրատվական ռեսուրսների հասանելիության համար, քանի որ դրանցից շատերը արգելափակված են հայկական IP-ների համար: Բեքարյանի համոզմամբ՝ իր դեմ քաղաքական հետապնդում է […]

25 մլն դրամի ծախս՝ բուկլետներ և ջրի շիշ ցուցադրելու համար

Mediaport տելեգրամյան ալիքը գրում է. Հայաստանն Աբու-Դաբիում փետրվարի 21-25-ը միասնական տաղավարով մասնակցում է «IDEX 2021» ռազմարդյունաբերական 15-րդ միջազգային ցուցահանդեսին․ Սա աշխարհի ամենահեղինակավոր ցուցահանդեսն է ռազմական արդյունաբերության և տեխնոլոգիաների բնագավառում, որտեղ ներկայանում են մոլորակի մասշտաբով առաջատար կոռպոռացիաներն ու երկրները։ Մինչդեռ Հայաստանի իշխանությունները հերթական միջազգային հարթակն օգտագործում են մեր պետությունը խայտառակելու և միջազգային վարկը գետնին հավասարեցնելու համար։ […]

Կարեն Բեքարյանը ազատ արձակվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վարդան Գրիգորյանի, մերժեց քաղաքագետ, «Քառյակ մեդիայի» համահիմնադիր Կարեն Բեքարյանին կալանավորելու վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը, ասաց Բեքարյանի փաստաբան Գոռ Միքայելյանը։ Դատարանը, միևնույն ժամանակ, ոչ իրավաչափ ճանաչեց Բեքարյանի ձերբակալությունը՝ բավարարելով պաշտպանի բողոքը։ Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի, Կարեն Բեքարյանի, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի, սահմանադրագետ Գոհար Մելոյանի աշխատասենյակներում, առգրավել […]

Հայաստանում երկրորդ ռուսական ռազմաբազայի տեղակայման անհրաժեշտություն չեն տեսնում

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը РИА Новости- ին տված հարցազրույցում հայտարարել է, որ երկրում ռուսական երկրորդ ռազմաբազայի տեղակայման անհրաժեշտություն չի տեսնում: «Ինչ վերաբերում է հանրապետության տարածքում ՌԴ Զինված ուժերի լրացուցիչ զորամիավորման տեղակայմանը, կարծում եմ, որ դրա անհրաժեշտությունը չկա, եւ այս պահին մեր պետությունների միջեւ գոյություն ունեցող նորմատիվ իրավական հիմքը կանոնակարգում է միայն մեկ ռուսական բազայի գործունեությունը », […]

Արտաքին քաղաքականության ոչ ադեկվատութան հերթական օրինակը․ Սուրեն Սարգսյան

Արտաքին քաղաքականության ոչ ադեկվատութան հերթական օրինակը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը: Նա, մասնավորապես, նշել է. «2019թ. սեպտեմբերին ՀՀ կառավարությունը 2 որոշում կայացրեց: Ստեղծել դեսպանություններ Իսրայելում և Եթովպիայում: Ի սզկբանե անհասկանալի էր Եթովպիայում դեսպանություն ստեղծելու անհրաժեշտությունը: Երկկողմ օրակարգ չկար, դրա համար էլ հիմնավորեցին, որ դեսպանությունը բացում են Աֆրիկյան երկրների հետ աշխատելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի