11 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փաշինյանը սիրում է արյուն, գնալու է բախման. խորհրդարանի ընդդիմությունն իրավունք չունի խաղեր տալու. Մարգարիտ Եսայան

«Հայրենիքի փրկության շարժումը» վաղը՝ փետրվարի 20-ին, Ազատության հրապարակում անցկացնելու է մեծ հանրահավաք, որի նպատակը մեկն է՝ հասնել Արցախի կապիտուլյացիայի ակտը ստորագրած Նիկոլ Փաշինյանի հեռացմանը։ Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը հավաստիացնում է՝ թեև բանը չպետք է հասներ հանրահավաքին, և ներկայացված փաստերը Գլխավոր դատախազը պետք է «վերցներ ու Փաշինյանին ձեռնաշղթաներով  հեռացներ» Կառավարության շենքից, սակայն, միևնույն […]

Մեր անվտանգությունը պետք է ապահովեն ոչ թե ռուսական, այլ հայկական զորքերը. Վազգեն Մանուկյան

Նախ պետք է արագորեն վերակառուցել մեր բանակը, ապահովել մեր անվտանգությունը. Մեր անվտանգությունը պետք է ապահովեն ոչ թե ռուսական, այլ հայկական զորքերը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 20-ին, Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը: «Բանակում պետք է լինեն կառուցվածքային խոշոր փոփոխություններ: Այստեղ եւ աշխտավարձի հարցն է, եւ զինակոչիկների հարցն է: […]

Մենք ձեզ երբեք չենք տանելու արկածախնդրության, համառ, հետևողական պայքարի արդյունքում հեռացնելու ենք այս կառավարությանը. Իշխան Սաղաթելյան

Այս եղանակային պայմաններում այս հանրահավաքին ձեր ներկայությամբ ամբողջ աշխարհին ապացուցեցիք, որ մենք չենք համակերպվել այս իրավիճակին, Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը։ «Այսօր դուք ապացուցեցիք, որ հայը կարող է ընկնել, կրկին վեր կենալ, իր առջև դնել նպատակներ, նոր երազանքներ և իրականացնել։ Արցախյան շարժումից 33 տարի անց այս պատմական օրը […]

Երբ Բեքարյան Կարենը Շուշիում թշնամու ռմբակոծությունից չվախենալով ՝ իր ազնիվ ծառայությունն էր Հայրենիքին մատուցում, դու եւ քո նմանները պատրաստվում էիք «կզել» թուրքի առաջ. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Այ կապիտուլյանտ, երբ Բեքարյան Կարենը Շուշիում թշնամու ռմբակոծությունից չվախենալով ՝ իր ազնիվ ծառայությունն էր Հայրենիքին մատուցում, դու եւ քո նմանները պատրաստվում էիք «կզել» թուրքի առաջ։ No pasarán»:

ԱԱԾ-ն դարձել է բութ գործիք իշխանության ձեռքին. Արփինե Հովհաննիսյան

Նախօրեի ձերբակալությունները քաղաքական հետապնդումներ են, այդպես է կարծում ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը: «Նա ես չգիտեմ՝ ինչի է վերածել Հայաստանը, բայց այս ամենն իրականում զավեշտ է: Արցախի հարցով Ադրբեջանի դեմ ամենաշատ գործունեություն ծավալած մարդիկ փաստացի ձերբակալված են: Ու գիտե՞ք՝ ինչ մեղադրանով. մարդը ֆեյք է փնտրում», – Ազատության հրապարակում ասաց Հովհաննիսյանը: Նա նշեց, որ առանց ապացույցների, առանց […]

Ցանկացած պահ պետք պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապսատամբելով վերցնել իշխանությունը. Վազգեն Մանուկյան

Ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ առաջարկեց առաջիկա գործողությունների «Ա» և «Բ» պլաններ: Ներկայացնելով «Ա» պլանը՝ նա նշեց, որ պետք է ջարդել Նիկոլ Փաշինյանի հենարանները՝ ժողովրդի որոշակի հատված, ուժային կառույցներ ու որոշ պատգամավորներ: Մանուկյանն ասաց, որ խոսքը ժողովրդի այն հատվածի մասին է, որը չի գիտակցում, թե պետությունն ինչ ճանապարհով է […]

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը միայնակ է մասնակցելու արտահերթ ընտրություններին․ Գագիկ Ծառուկյան

Չնայած «Բարգավաճ Հայաստանը» արտահերթ խորհրդարանական ընտրությունների դեպքում միայնակ է մասնակցելու, միևնույնն է, 17 կուսակցությունների միջև տարաձայնություններ չկան։ Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին ընդդիմության հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում հայտնեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։ «Տարաձայնություններ չկան։ 17 կուսակցությունների համար հիմնական խնդիրը հայրենիքի փրկությունն է, իսկ մնացած հարցերում կարող են տարբեր տեսակետներ լինել։ Երբ ներքին […]

Նիկոլի այսպես կոչված ուղերձը յուրօրինակ խոստովանություն է այն մասին, թե ինչպես է ինքը ուղիղ 33 տարով հետ շպրտել Հայաստանն ու Արցախը. Արտակ Զաքարյան

ՀՀ Պաշտպանությա նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյա իր էջում գրել է.   «Նիկոլի այսպես կոչված ուղերձը յուրօրինակ խոստովանություն է այն մասին, թե ինչպես է ինքը ուղիղ 33 տարով հետ շպրտել Հայաստանն ու Արցախը:   Եվ նույնիսկ ավելի վատ պայմաններով, քան 33 տարի առաջ էր:   Ուղերձի տողատակերում, կարծես նա էլ է զարմացած, թե մինչև հիմա […]

ԱԱԾ-ին դարձրել է ռագատկի քար. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԱԾ-ին դարձրել է ռագատկի քար   Տղերք, բա դուք համազգեստի պատիվ չունե՞ք, չեք հասկանում, որ ձեզ օգտագործում են, բա արժանապատվություն չկա՞, ինքներդ ձեզ հարց տվեք՝ ո՞ւմ հրահանգն եք կատարում՝ Արցախը ծախածի՞,  հազարավոր զոհերի  դահիճի՞,   ամոթ, իրոք՝ սթափվեք․․․   Ախր դուք  ազգային անվտանգության ապահովողն եք, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի