Դատարանը մերժեց Սերժ Սարգսյանի խափանման միջոցը վերացնելու՝ պաշտպանների միջնորդությունը
Երեկ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, կայացավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով հերթական դատական նիստը: Նիստի ընթացքում Սերժ Սարգսյանի պաշտպանները դատավորին միջնորդեցին իրենց տրամադրել քրեական մայր գործի ամբողջական նյութերը: Պաշտպանները դատարանում հիշեցրին, որ մայր գործը, որից անջատվել էր Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքով գործը, հարուցվել էր 2019 թվականի ապրիլի 12-ին ՔՕ […]



































