16 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տո այ անաստվածներ, նոյեմբերի 9-ից հետո է էդ մասը սահման դարձել 27 տարի առաջ ի՞նչ անեին․ Սոֆյա Հովսեփյան

Գիտեք սարսափեցնողը ո՞րն է, որ մարդիկ կան իրենց պլաստինկան չի փոխվում ու մնացել են «նախկինները» բառի տակ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Ասենք Սյունիքի, Վարդենիսի դիրքերի կահավորումից ես խոսում , ասում են դա 27 տարի պետք է արվեր, ոչ թե էս երեք տարում: Տո այ անաստվածներ […]

Ադրբեջանը սկսել է ազդել ռուսների նյարդերի վրա. «Ժողովուրդ»

«Մայիսի 10-ից Սյունիքի մարզի Իշխանասարի Սև լիճ կոչվող հատվածում ադրբեջանական բանակի դիրքավորումը լուրջ իրարանցում առաջացրեց Հայաստանում: Ստեղծված իրավիճակը պայթունավտանգ է ոչ միայն ներքաղաքական կայունության առումով, այլև կարող է հանգեցնել հայ-ադրբեջանական նոր բախումների: ՀՀ ՊՆ գլխավոր շտաբին մոտ կանգնած մեր աղբյուրները պնդում են, որ չորեքշաբթի օրը՝ ՊՆ-ում հայտարարված տագնապից հետո, մեր ստորաբաժանումները շատ արագ են դուրս […]

Վեթինգի գաղափարից չեն հրաժարվել. «Ժողովուրդ»

«Փաստորեն, իշխանությունները չեն հրաժարվել վեթինգի գաղափարից։ Ամեն դեպքում, դա է վկայում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի եւ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի ներկայացրած նախագիծը՝ Հայաստանի Հանրապետությունում դատական իշխանություն իրականացնող պաշտոնյաների խոցելիության ստուգման (վեթինգի) մասին վերնագրով։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջարկվում է իրականացնել դատավորների, ԲԴԽ անդամների, ՍԴ դատավորների խոցելիության ստուգում դատավորների մոտ նրանց «կարգավիճակի հետ […]

Այս խնդրի հանգուցալուծումից հետո պաշտոնանկությունների գործընթաց պետք է սկսել․ Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադառնում է Սյունիքում և Գեղարքունիքում ստեղծված սահմանային իրադրությանը։ Գրառումը՝ ստորև․ «Դեռ 2-3 ամիս առաջ եմ հրապարակային զգուշացրել, որ հետպատերազմական փուլում սահմանային հատվածում, ինժեներական, ամրաշինական աշխատանքներին ինտենսիվ բնույթ հաղորդելու խնդիր ունենք։ Ամիսներ առաջ եմ բարձրաձայնել այն մասին, որ […]

Ֆրանսիան հանդես է գալիս հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի՝ ՄԱԿ ԱԽ-ի միջոցով կարգավորման օգտին. Ելիսեյան պալատ

Ելիսեյան պալատը Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցի առնչությամբ հայտարարել է, որ տարածաշրջանում կայունության և անվտանգության վերականգնման նպատակով իրավիճակը հնարավոր է կարգավորել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով։ Ելիսեյան պալատը, մասնավորապես, ընդգծել է. «Էմանուել Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի հավատարմությունը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ և ընդգծել է Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական զինված ուժերի անհապաղ դուրսբերման […]

Մարզային իշխանություններին դեռեւս մեկ շաբաթ առաջ են տեղեկացրել լճի տարածքում հակառակորդի շարժի մասին. «Հրապարակ»

«Թշնամին, որը 2 օր առաջ ներխուժել է ՀՀ տարածք, ավելի քան մարտական է տրամադրված, տեղեկացանք, որ Սեւ լճի հատվածում շուրջ 50 զինտեխնիկա են կենտրոնացրել՝ լճի ողջ երկայնքով, եւ մեծ թվով զորք կուտակել։ Սյունիքում արդեն կամավորական ջոկատներ են կազմվում, քանի որ բանակի հետ հույսեր չեն կապում։ Սակայն պարզվում է՝ մարզային իշխանություններին դեռեւս մեկ շաբաթ առաջ են […]

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Հայաստանի և Ֆրանսիայի առաջնորդները քննարկել են Սյունիքի մարզում ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու հետևանքով ստեղծված իրավիճակն ու այն հանգուցալուծելու քայլերը: Ֆրանսիայի նախագահն իր զորակցություն է հայտնել Հայաստանի իշխանություններին ու հայ ժողովրդին՝ խնդիրը խաղաղ կարգավորելու գործում: Էմանուել Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի […]

Վարդենիս համայնքի հարակից բնակավայրերի սահմանը այսօր հատել են ազերիները

Գեղարքունիքի մարզի Վարդենիսի համայնքի հարակից բնակավայրերի սահմանը այսօր հատել են ազերիները՝ անզեն, առանց կրակոցի։ Երկու բնակավայրերի ուղղությամբ են եղել ոտնձգություններ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Թագուհի Թովմասյանը: «Հիմա ուզում եմ հասկանալ՝ այդ ո՞ր հատվածներում էր առաջնագիծը կահավորվել, ո՞ր հատվածներում էիք խրամատներ փորել և վերջապես ինչպե՞ս կարողացան առանց կրակոցի մեր սահմաններից ներս անցնել թշնամիները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի