04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

«Միապետը» սորագրելու է այն փաստաթուղթը…». Սենոր Հասրաթյան

Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․  «Երկրի ղեկավարի աթոռը բռնազավթած թիվ մեկ պատահականությունն այսօր հաստատեց եռակողմ համաձայնությամբ ձեռք բերված նոր փաստաթղթի գոյությունը…

Ավելին՝ նա ասաց, որ այդ փաստաթուղթը, «ոչ թե 99,9 այլ 100 տոկոսով համապատասխաննում է Հայաստանի շահերին…» Սակայն « մեծ կոմբինատորն» իր մանիպուլյատիվ սկզբունքներին դավաճանած կլիներ, եթե փաստաթղթի մասին այդքան սպառիչ վստահությամբ բարձրաձայնելուց հետո, չավելացներ բառացիորեն հետևյալը. …«Եթե Ադրբեջանը այդ պայմանավորվածություններն օգտագործի եւ այն պայմաններում, ինչ որ խոսել ենք, ապա այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ…»
Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ նա այնքան է չափը կորցրել, որ արդեն մոռանալով իրեն իշխանության բերած «հպարտ քաղաքացիներին» սիրելու և նրանց առաջ հաշվետու լինելու մասին նախկինում արված բոլոր հրապարակային «խոստումները», այսօր իրեն պահում է այն միապետի պես, որը ժամանակին գոռում էր՝ «պետությունը, դա ես եմ…»

Հ.գ.- Հիշեք, «Միապետը» սորագրելու է այն փաստաթուղթը, որի մասին արդեն երկու օր տեղյակ է հանրությունը, այլ ոչ թե այն, որի մասին այսօր բարբաջեց ինքը… Դրանում ևս շուտով կհամոզվեք և, ինչպես միշտ, «հպարտ քաղաքացին» ոչ միայն չի զարմանա, այլև կշարունակի հանդուրժել…»։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ