28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Վիրտուալ Հայաստանն էլ կրկին ալեկոծվեց, ընդդիմությունը ոգևորվեց, իսկ ժողովուրդ պարզվեց չկա․ Միքայել Մինասյան

Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ, ժողովրդի կործանարար լռության ներքո և անհեթեթ վախերի պատճառով՝ ազգի դավաճանը պայմանավորվել է  Հայաստանի տարածքը զիջելու մասին: Եվ ի՞նչ: Ոչինչ: Գիտե՞ք ինչու, որովհետև վիժվածքը հաշվել է բոլորիդ ատամները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Ամփոփենք օրը

Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը շարունակում է օկուպացված մնալ թշնամու կողմից: Եվ դրանց դուրս շպրտելու փոխարեն, կապիտուլյանտ վիժվածքը  փաստաթուղթ ստորագրելով և նոր տարածքներ հանձնելով է փորձում դուրս հրավիրել թշնամուն, որը խոսում է Սևանն ու Երևանը գրավելու պլանների մասին:

Նա հաստատում է, որ Հայաստանի սահմանների վերաբերյալ փաստաթուղթ է ստորագրում բոլորից, այդ թվում՝ սեփական ոչնչություններից գաղտնի:

Վիժվածքն ասում է՝ գաղտնի բանակցել է, լավ է արել, ստորագրելու է, լավ է անելու, թե արդյունքում քանի գյուղ ու հեկատար է հանձնելու իրեն միևնույնն է: Հատկապես որ փորձն էլ ունի. ինչպես Արցախը տվեց, 5000 տղերքին նետեց մսաղացը նույնն էլ անում է Հայաստանում՝ թքած ունենալով թե՜ զոհվածների, թե՛ ողջերի վրա:

Վիրտուալ Հայաստանն էլ կրկին ալեկոծվեց, ընդդիմությունը ոգևորվեց, իսկ ժողովուրդ պարզվեց չկա:

Փաստերը հետևյալն են.

Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ, ժողովրդի կործանարար լռության ներքո և անհեթեթ վախերի պատճառով՝ ազգի դավաճանը պայմանավորվել է  Հայաստանի տարածքը զիջելու մասին: Եվ ի՞նչ: Ոչինչ: Գիտե՞ք ինչու, որովհետև վիժվածքը հաշվել է բոլորիդ ատամները:

Հ.Գ. Բոլոր նրանց, ովքեր ասում են՝ բա ինչո՞ւ ավելի շուտ չէիք ասում վիժվածքի պլանների մասին, նվիրում եմ երեկն ու այսօրը:

Հ.Գ.Գ. Անունս լսելիս ոտքեր թուլացնողների մասին. դրանց շարքը անշուշտ գլխավորում է գրագույն վիժվածքը ու ճիշտ է անում, որովհետև գիտի՝ ո՛չ մոռանալ գիտեմ, ո՛չ ներել»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ