24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մի ամբողջ երկրի ու ժողովրդի ճակատագիր է վճռվել՝ փակ դռների հետևում․«Հրապարակ»

«Նորից հայ հասարակությունը հայտնվեց նույն տհաճ, շոկային վիճակում, ինչ վիճակում նոյեմբերի 9-ին էր, երբ անսպասելիորեն, կրկին Միքայել Մինասյանի գրառումից տեղեկացավ, որ Փաշինյանը կապիտուլյացիոն փաստաթուղթ է ստորագրել՝ միանձնյա և առանց որևէ մեկի կարծիքը հարցնելու։

Ավելի ուշ պարզվեց, որ ո՛չ ՀՀ նախագահը, ո՛չ ԱԳ ու պաշտպանության նախարարները, ո՛չ Անվտանգության խորհուրդը, ո՛չ էլ առավել ևս՝ իշխանության «տերը», որին 3 տարի շարունակ Նիկոլ Փաշինյանը սեր էր բացատրում և համոզում, որ նա է իշխանության տերը, և ոչ ոք այլևս չի կարող նրանից խլել այդ իշխանությունը, բացարձակապես տեղեկացված չի եղել այդ փաստաթղթի մասին։ Մի ամբողջ երկրի ու ժողովրդի ճակատագիր է վճռվել՝ փակ դռների հետևում, 2 շահագրգիռ երկրների ղեկավարների մասնակցությամբ, թերևս՝ պարտադրանքով, պարտված ու ընկճված, դիմադրողականությունից իսպառ զրկված ՀՀ վարչապետի կողմից։

Երեկ էլ անսպասելիորեն տեղեկացանք, որ հերթական գաղտնի փաստաթուղթն է պատրաստվում ստորագրել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը՝ ընտրություններից մեկ ամիս առաջ։ Եվ միանգամայն հասկանալի են այն վրդովմունքն ու հայհոյանքները, որ երեկվանից տեղում են հայ մարդիկ դավադրաբար նման փաստաթուղթ ստորագրողի հասցեին։

Ըստ էության, մենք ոչ այնքան մինչև նոյեմբերի 9-ն ենք պարտվել, որքան դրանից հետո, և պարտվում ենք ամեն օր, երբ թիզ առ թիզ մեզնից հող են գրավում, գերիներ վերցնում, գերիներին չեն վերադարձնում, թշնամին շարունակում է նվաստացնել ու ստորացնել հայ մարդկանց՝ առանձին վերցրած, և հայ ժողովրդին՝ որպես հավաքական հանրույթ։ Եվ այս սոսկալի վիճակում մենք ստիպված ենք պայքարել մի կողմից արտաքին թշնամու և նրա հոգեբանական գրոհների, մյուս կողմից՝ սեփական իշխանությունների դեմ, որ հեռանան»,-գրում է թերթը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ