05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ինչու առաջինը Սև լիճը դարձավ հարձակման թիրախ. «Հրապարակ»

«Ինչու առաջինը Սեւ լիճը դարձավ ադրբեջանական զինուժի հարձակման թիրախը, որտեղ արդեն մոտ հազարի չափ ադրբեջանական զինծառայող է տեղակայված, չնայած վարչապետը երեկ 500-600 թիվն էր նշում։ Մեր կողմից էլ, ի դեպ, համարժեք թվաքանակ է կանգնած, բայց՝ տեղական ուժերից։

Մեր աղբյուրներն ասում են, որ ճանապարհներից մեկը կամ միջանցքը, որը թուրք-ադրբեջանական տանդեմը պատկերացնում է, անցնելու է ոչ թե Մեղրիով, այլ Սյունիքի վերին հատվածով՝ Սեւ լճի մերձակայքում։

Ադրբեջանական կողմը, ըստ էության, սկսել է այդ միջանցքի կառուցման գործը եւ մինչեւ Սեւ լիճ արդեն գրունտային ճանապարհ է անցկացրել, որը, հույս ունի, որ շարունակություն կունենա։

Մեր կողմից սահմանը պաշտպանողները պատմում են, որ իրենցից տառացիորեն մի քանի մետրի վրա գտնվող ադրբեջանցիների հետ փորձում են երբեմն կոնտակտի մեջ մտնել եւ երբ ասում են՝ ինչու եք եկել, հեռացեք մեր հողից, նրանք պատասխանում են՝ մենք ոչինչ չենք որոշում, մենք հրաման կատարողներ ենք, դուք ձեր ղեկավարներին ասեք․ մեր՝ այստեղ գտնվելը ձեր եւ մեր ղեկավարների պայմանավորվածության արդյունք է»:

Այս և այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ